Բաժիններ՝

Օբաման ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի արևելքում բռնության դեպքերի սաստկացումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի արևելքում լարվածության աճը ու կոչ են արել Ռուսաստանին կատարել մինսկյան համաձայնագրի պայմանները, հայտնում է Սպիտակ տունը:

«Նախագահ Օբաման այսօր խոսել է հեռախոսով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որպեսզի քննարկի Ուկրաինայի արևելքում բռնության աճը, որը արդյունք էր շփման գծում ռուսական ու անջատողական ուժերի համատեղ հարձակման»,- հայտարարել են Սպիտակ տանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Օբաման առաջընթաց է արձանագրել Ուկրաինայի կողմից Մինսկի համաձայնագրերի պարտավորությունների իրականացման հարցում ու հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է նույնն անի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս