ԱՄՆ-ը հայտարարել է մինչև 8 հազար սիրիացի փախստական ընդունելու մտադրության մասին
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են 2016թ. ընդունել 5-8 հազար սիրիացի փախստականի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Այս մասին նշված է գերատեսչության կայքում:
«Ընդ որում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի ցուցակում հաշվառված է մինչև 15 հազար սիրիացի»,- հավելել է դիվանագետը: Նրանց խոսքով՝ այս տարի ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել 1000-2000 փախստականի:
«Մենք մտադիր ենք օգնել քաղաքական իշխանության փոխանցման հարցում Սիրիայում այն բանի համար, որ պայմաններ ստեղծենք սիրացիների տունդարձի համար, ներառյալ միլիոնավորներին, որ ապաստան են որոնում Թուրքիայում»,- հայտնել է Քիրբին:
ԱՄՆ-ին մեկ անգամ չէ, որ քննադատել են սիրիացիներին ընդունելուց հրաժարվելու համար: Ինչպես նշում է The Japan Times-ը 2011-ից ի վեր Վաշինգտոնը մերժել է 4 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն տրամադրել:
Ներկայում ավելի քան 2 մլն սիրիացի փախստական գտնվում է Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում ու Լիբանանում, ևս 1,7 մլն մարդ՝ Թուրքիայում:
Ավելի քան 278 հազար սիրիացի ապաստան ստանալու խնդրանքով դիմել է եվրոպական երկրներին: