
ԴԱԻՇ-ը գրավել է Թուրքիայից հարավ ընկած հողերը

ԴԱԻՇ-ի զինյալները սիրիացի ապստամբներից գրավել են Թուրքիայի սահմանի հարևանությամբ գտնվող տարածքները, հայտնում է Reuters-ը:
Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի (Syrian Observatory for Human Rights, SOHR) տվյալներով՝ գրոհայինները գրավել են 5 գյուղ, որոնցից 2-ը գտնվում են Սիրիայի ու Թուրքիայի սահմանային գոտում:
ԴԱԻՇ-ը հայտարարել է 3 գյուղի ու Մարի քաղաքի շուրջ գտնվող հողերը գրավելու մասին, որը գտնվում է սահմանից 20 կմ հեռավորության վրա:
Իսլամիստներն ակտիվացել են Վաշինգտոնի ու Անկարայի՝ Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու որոշումից հետո: