
SOCAR-ը գնում է TANAP-ի բաժնետոմսերի ևս 7%-ը

SOCAR Turkey Enerji-ն մտադիր է գնել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բաժնետոմսերի ևս 7 տոկոսը, հայտնում է Trend-ը:
Այս մասին այսօր Ստամբուլում լրագրողներին ասել է SOCAR Turkey Enerji-ի ղեկավար Քենան Յավուզը:
TANAP-ը նախատեսւոմ է գազի տեղափոխություն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից՝ վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանները: TANAP-ով նախատեսվում է մոտ 6 մլրդ խմ գազ մատակարարել Թուրքիային, մնացած մասը՝ Եվրոպային:
Նախատեսվում է, որ գազը Թուրքիային կմատակարարվի արդեն 2018-ին, իսկ Տրանսադրիատիկ գազատարի (ТАР) կառուցումից հետո գազատարը Եվրոպային կմատակարարվի 2020 թվականին:
BP ու TANAP կոնսորցիումները 2015թ. մարտի 13-ին Թուրքիայում կնքել էին բաժնետիրական համաձայնություն, որի համաձայն՝ BP-ն դառնալու է TANAP-ի բաժնետեր:
Իրավաբանական ձևակերպումներից հետո TANAP-ի բաժնետերերի կազմը կունենա հետևյալ տեսքը՝ SOCAR՝ 58 տոկոս, Botas՝ 30 տոկոս, BP՝ 12 տոկոս: