
Վրաստանի նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Վրաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ու նրա հետ քննարկել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության, տարածաշրջանային անվտանգության հարցեր, արծարծվել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում վրացի զինծառայողների մասնակցության հարցեր: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հիշեցնենք, որ Ստոլտենբերգը Վրաստան է ժամանել երեկ երեկոյան: Նա հանդիպումներ է անցկացնելու Վրաստանի վարչապետի, խորհրդարանի խոսնակի, երկրի արտգործնախարարի հետ:
«Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացման հարցեր, կողմերը կարևորել են վրացի զինծառայողների մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը»,- հայտնել են Մարգվելաշվիլիի ադմինիստրացիայից: