Բաժիններ՝

PKK-ի ահաբեկիչները Նախիջևանի ճանապարհին հարձակվել են ոստիկանների վրա

«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Իգդիր-Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհին՝ Տաշբուրուն գյուղից ոչ հեռու՝ Դիլուջու հսկիչ-անցագրային կետի մոտ, հարձակվել են ոստիկանների վրա: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Իգդիր նահանգի Գարագոյունլու շրջանում:
Ոստիկանները միկրոավտոբուսով Իգդիրից ուղևորվում էին Դիլուջու: Հարձակման հետևանքով 1 իրավապահ վիրավորվել է:
Հարձակվողները հեռացել են դեպքի վայրից:
Ոստիկանությունը ձեռնամուխ է եղել լայնամասշտաբ օպերացիայի նրանց հայտնաբերելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս