Ավստրալիայում մայրը թմրամոլ որդուն պահում է վանդակում
Ավստրալիայի Ռոքհեմփթոն քաղաքում մայրը որդու համար երկաթե վանդակ է պատրաստել, որտեղ պահում է 17-ամյա թմրամոլ որդուն: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Կոստրուկցիան ավստրալուհուն արժեցել է 3 հազար դոլար:
Այդկերպ, կինը ցանկանում է խանգարել որդուն գնել թմրանյութեր, ինչպես նաև վնասել իրեն ու շրջապատողներին: Նա պատմել է, որ որոշել է տանը երկաթե ճաղեր տեղադրել այն բանից հետո, երբ վերականգնողական կենտրոնները հրաժարվել են ընդունել իր որդուն, ով ավելի քան 10 անգամ ինքնասպանության փորձ է ձեռնարկել:
«Որդիս ասում էր, որ երբ իրեն թմրանյութ է հարկավոր, ինքը պատրաստ է ամեն ինչի»,- պատմում է ավստրալուհին:
Նրա խոսքով՝ իր որդին անձամբ է համաձայնել գնալ այդ քայլին, քանի որ դա եղել է միակ ճանապարհը, որ չընդունի թմրանյութեր:
«Ավելի լավ է մայրս ինձ փակի այս վանդակում, քան ես արդյունքում հայտնվեմ իսկական բանտում»,- պարբերականը ներկայացնում է դեռահասի խոսքերը:
Մինչ այդ, ոստիկանությունը մորը նախազգուշացրել է, որ նրան կարող են մեղադրանք ներկայացնել որդուն ազատությունից զրկելու համար:
Պարբերականի տեղեկություններով՝ ընտանեկան խնդիրների պատճառով տղան սկսել է խմել ու մարիխուանա օգտագործել, իսկ հետո անցել ավելի ծանր թմրանյութերի օգտագործման: