Բաժիններ՝

Հայտնի բռնցքամարտիկը՝ Պուտինի նոր ընկերուհի՞. The Daily Beast

«Ռուսական համացանցը ողողվում է լուրերով, թե հայտնի կին բռնցքամարտիկ Նատալյա Ռագոզինան Վլադիմիր Պուտինի նոր ընկերուհին է: Լուրերը սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ անցած շաբաթ նրանց միասին տեսան»,- գրում է ամերիկյան The Daily Beast պարբերականը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ ռունետում լուրերը սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակեց լուսանկարներ Սոչիում անցկացվող առաջնությունից:

39-ամյա շիկահեր Նատալյա Ռագոզինան հաղթել է կանացի բռնցքամարտում միջին քաշային կարգում բոլոր խոշոր առաջնությունները, նշում է լրագրող Քեթի Զավադսկին: Նիժնի Տագիլում ծնված ու մեծացած Ռագոզինան բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն է:

putin1

«Ռագոզինան ու Պուտինը միասին վերջին անգամ հանրությանը ներկայացել են անցած շաբաթ Սոչիում անցկացվող սամբոյի միջազգային մրցաշարին»,- գրում է պարբերականը: Նշվում է, որ Նատալյան առաջին անգամ չէ, որ ուղեկցում է Ռուսաստանի նախագահին մարզական միջոցառումների ժամանակ:

putin

«Երևում է՝ Պուտինը համակրում է մարզական տեսակի կանանց ոչ պակաս, քան սիրում է գովազդել սեփական մարզական ձեռքբերումները»,- գրում է հոդվածագիրը: Պարբերականը գրում է, որ Ռագոզինան ընդամենը հերթական կին է, ում անվանում են Պուտինի ընկերուհի:

putn6

Նատալյան Նիժնի Տագիլի մանկավարժական քոլեջի սան է, հենց այդ ժամանակներից էլ սկսել է զբաղվել քիքբոքսինգով: 17 տարեկանում նա տոնել է այս մարզաձևում իր առաջին հաղթանակը: Մոսկվա տեղափոխվելուց հետո սկսել է զբաղվել սիրողական, ապա՝ պրոֆեսիոնալ մարզաձևով: Ներկայում նա համարվում է ամենատիտղոսակիր կինը պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Բռնցքամարտի իր կարիերայում նա անցկացրել է 22 մարտ, հաղթել բոլոր՝ 22-ում, 30 մենամարտ ավարտել է մրցակցի նոկաուտով: Նրա անունը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում:Նատալյան ամուսնալուծված է, ունի 1 որդի:
Ռագոզինան լուսանկարվել է նաև սնդուսափայլ ամսագրերի համար, այդ թվում՝ նաև մերկ:

putin987

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս