Բաժիններ՝

Պորոշենկոն կոչ է արել ամբողջ աշխարհին միավորվել ընդդեմ Ռուսաստանի

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել համաշխարհային հանրությանը միավորվել Ռուսաստանին դիմակայելու նպատակով: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության կայքում:

Նման հայտարարությամբ Պորոշենկոն հանդես է եկել ուկրաինացի ժողովրդին ու աշխարհի ժողովուրդներին ուղղված ուղերձում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին:
Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը «ցինիկորեն ոտնատակ է տվել միջազգային իրավունքը»՝ կապված Ղրիմի հետ, մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակի մեջ:

Դրա հետ կապված՝ Պորոշենկոն կոչ է արել «ազատ աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորվել մեկ ճակատում»՝ նշելով, որ ներկայում Ուկրաինան զգում է եվրոպական ու համաշխարհային ղեկավարների մեծ մասի աջակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս