
Խոշոր հրդեհ Փարիզում. կան զոհեր

Նվազագույնը 8 մարդ է զոհվել Փարիզի հյուսիսում բնակելի տանը ծագած հրդեհի հետևանքով:
Նրանցից 2-ը մահացել են այն բանից հետո, երբ փորձել են դուրս թռչել պատուհանից ու փրկվել կրակի ճիրաններից: Ինչպես հայտնում է AFP-ն, հղում կատարելով ոստիկանության իր աղբյուրներին, զոհերի թվում կա 2 երեխա:
Կրակի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն:
Հրդեհը ծագել էր տնակելի տներից մեկում տեղի ժամանակով առավոտյան ժ. 4:30-ին (Գրինվիչով՝ ժ. 2:30-ին): Հրդեհը ծագել էր առաջին հարկում, ապա աստիճանահարթակով տարածվել վերևի հարկերում:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 100 հրշեջ:
Դեպքի վայր են ժամանել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը ու ոստիկանության պրեֆեկտ Միշել Կադոն: