«Աերոֆլոտն» ընդամենը 1 ռուբլիով գնել է «Տրանսաէրո» ընկերությունը
Fishki.net-ը գրում է. «Ռուսական ավիափոխադրող «Աերոֆլոտ» ընկերությունը ընդամենը 1 սիմվոլիկ ռուբլիով գնել է սննանկացման եզրին գտնվող «Տրանսաէրո» ընկերությունը: Չնայած նրան, որ «Տրանսաէրո»-ն որոշ ամսագրերով ճանաչվել էր Եվրոպայի ամենալավ էկոնոմ դաս ունեցող ընկերությունը, դրա պարտքերը կազմում էին 60 մլրդ ռուբլի, իսկ ուղևորների շրջանառության առումով այն երկրորդն էր Ռուսաստանում»:
Կայքն առանձնացրել է նաև տարբեր սոցցանցերի օգտատերերի լավագույն գրառումներն այս գործարքի մասին: