Սամվել Կարապետյանը 6 մլրդ ռուբլիով կկառուցի ՌԴ Քննչական կոմիտեի նոր շենքը
RBC Daily-ն հայտնում է, որ գործարար Սամվել Կարապետյանը կմասնակցի Ռուսաստանի Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի նոր շենքի շինարարությանը:
Աղբյուրին հայտնի է դարձել, որ Վլադիմիր Եվտուշենկովը և Կարապետյանը նոր շենքը կկառուցեն միասին, իսկ նախագիծը կարժենա 6 մլրդ ռուբլի: Շենքը նախագծել է Եվտուշենկովի «Москапстрой»-ը, շինարարությունը կիրականացնի Կարապետյանի «Ташир»-ը:
Մոսկվայի Տեխնիչեսկի նրբանցքում նոր շենքը, որի շինարարական աշխատանքները սկսվել են օգոստոսին, կունենա 60.000 խ/մ տարածք, 2-18 հարկ` տարբեր հատվածներում: Համապատասխան որոշումը կայացվել էր 2012-ին, շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2017-ին:
2012-2018թթ համար Ռուսաստանի բյուջեից հատկացվել է 5,83 մլրդ ռուբլի:
Թարգմանությունը՝ tert.am-ի: