Բաժիններ՝

Լավրովը հույս ունի առաջընթաց գրանցել ԼՂ կոնֆլիկտի լուծման հարցում

Սեպտեմբերի 1-ին այցով Բաքու ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

Ալիևի հետ հանդիպմանը Լավրովն ասել է, թե առաջընթացի հույս ունի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում:

«Գնահատում են ձեզ հետ հանդիպելու հնարավորությունը քննարկելու երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ու ԼՂ կոնֆլիկտը: Այդ հարցը մենք ձեր, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների ղեկավարությամբ, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ փորձում ենք բերել ընդհանուր հայտարարի»,- ասել է Լավրովը:
«Հուսով եմ՝ առաջընթաց կգրանցվի»,- ընդգծել է Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930