Բաժիններ՝

Ավստրիայի ոստիկանությունը աֆղանցի ներգաղթյալներով լի կողպված բեռնատար է հայտնաբերել

Ավստրիայի ոստիկանությունը Աֆղանստանից ժամանած ավելի քան 20 անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել բեռնատարում, որը ենթադրաբար Հունգարիայից տեղափոխվում էր Գերմանիա, հայտնում է ավստրիական Krone թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ երեկ գիշեր ոստիկանությունը կանգնեցրել էր կասկածելի բեռնատարը Վիեննայի մայրուղիներից մեկում: Բեռնատարը կողպված է եղել ներսից ու դրսից: Ներգաղթյալները հազիվ են փրկվել խեղդամահ լինելուց: Մեքենայում գտնվել է 24 փախստական:

Հաղորդվում է, որ բեռնատարը եղել է շատ փոքր: 16-20 տարեկան ներգաղթյալները ստիպված են եղել մեկը մյուսի վրա նստել: Նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն: «Նրանք ողջ-առողջ են»,- հայտնել են ոստիկանությունից:

Բեռնատարի վարորդը եղել է Ռումինիայի 30-ամյա մի քաղաքացի, ով փորձել է փախչել, սակայն իրավապահները կարողացել են նրան ձերբակալել:

Ավստրիայի իշխանությունները խստացրել են Հունգարիայից ժամանող տրանսպորտային միջոցների ստուգումները օգոստոսի 27-ի ողբերգական դեպքերից հետո, երբ բեռնատարներից մեկում հայտնաբերվել էր խեղդամահ եղած 71 ներգաղթյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս