Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ռուսական ընկերությունների դեմ Իրանին, Սիրիային ու Հյուսիսային Կորեային մատակարարումների համար

ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել մի շարք ռուսական ընկերությունների դեմ՝ կապված Իրանի, Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի նկատմամբ միջուկային զենքի չտարածման օրենքը խախտելու հետ, հայտնում է Gazeta.ru-ն:

Ընկերությունների թվում, որոնց նկատմամբ գործելու են պատժամիջոցներ, «ՄիԳ» կորպորացիան է ու «Ռոսոբորոնէքսպորտը», որոնք մեկ անգամ չէ, որ հայտնվել են պատժամիջոցների տակ, ինչպես նաև «Կատոդ» ընկերությունը:
«Սև ցուցակում», որն այսօրվանից ուժի մեջ կմտնի, ներառվել են ընկերություններ Չինաստանից, Հյուսիսային Կորեայից, ԱՄԷ-ից, Սիրիայից, Սուդանից, Իրանից ու Թուրքիայից:

ԱՄՆ դաշնային կառավարության կառույցներին ու ստորաբաժանումներին արգելվում է իրականացնել ցուցակի ֆիգուրանտների հետ մատակարարումների ու ծառայությունների պայմանագրային օպերացիաներ, արգելվում է ցուցաբերել համագործակցություն ԱՄՆ կառավարության գծով ու արգելվում է տրամադրել արտահանման լիցենզիաներ առևտրային օպերացիաներ իրականացնելու համար:

Փաստաթղթի համաձայն՝ բացառություններ կարող են արվել բացառապես ԱՄՆ պետքարտուղարի որոշմամբ: Փաստաթուղթը դիտման համար հասանելի է Federal Register կառավարական պարբերականի կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930