Բաժիններ՝

Ռուսաստանի ու ուկրաինացի անջատողականների դեմ պատժամիջոցները կերկարաձգվեն մինչև մարտ. WSJ

Եվրամիությունը պատրաստվում է կես տարով երկարաձգել մի շարք ռուս ու ուկրաինացի ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետն ավարտվում էր սեպտեմբերի կեսին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:

«ԵՄ-ն պատրաստվոմ է մինչև մարտը երկարաձգել պատժամիջոցները՝ ուղղված գրեթե 200 մարդկանց դեմ, ովքեր ներկայացնում են Ռուսաստանն ու ուկրաինացի անջատողականներին, որպեսզի պահպանի ճնշումը Մոսկվայի վրա ու հասնի մինսկյան պարտավորությունների կատարմանը, այն է՝ կրակի դադարեցմանը»,- ասվում է հոդվածում:
Ինչպես նշում է պարբերականը, պատժամիջոցների գործողության ժամկետը սպառվում է այս տարվա սեպտեմբերի 15-ին:

Ենթադրվում է, որ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը կկայացվի սեպտեմբերի 2-ին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, իսկ սեպտեմբերի կեսին այդ որոշումը կհաստատվի նախարարների մակարդակով:

Խոսքը ռուս գործարարների ու պատգամավորների դեմ սահմանված պատժամիջոցների մասին է, որոնք ԵՄ-ն ու ԱՄՆ-ը սահմանել էին անցած տարվա մարտին՝ կապված Ռուսաստանին Ղրիմի բռնակցման հետ:

«Սև ցուցակում» հայտնվածներին արգելվում է մուտք գործել ԱՄՆ տարածք, նրանց հաշիվները սառեցվել են:
WSJ-ն ընդգծում է, որ այսօրվա դրությամբ եվրոպական «սև ցուցակում» կա 150 ֆիզիկական անձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս