
Ավստրիայում 71 ներգաղթյալի մահվան մեջ մեղադրվող ևս 2 մարդ է ձերբակալվել

Ավստրիայի ոստիկանությունը կալանավորել է ևս 2 մարդու այն բանից հետո, երբ Սլովակիայի ու Հունգարիայի սահմաններից ոչ հեռու հայտնաբերվել էր 71 ներգաղթյալի մարմիններով լի բեռնատար: Այս մասին հայտնում է ավստրիական Kurier թերթը:
Անցած շաբաթ ավստրիական ոստիկանությունը մահացած փախստականներին հայտնաբերել էր Պարնդորֆ ու Նոյզիդլ-ամ-Զե քաղաքները միմյանց միացնող մայրուղու մոտ: Զոհերի թվում կային 50 տղամարդ, 8 կին ու 4 երեխա:
Պարբերականի տեղեկություններով՝ ներգաղթյալների անօրինական բեռնափոխադրողներից մեկը ձերբակալվել է Բուլղարիայում, մյուսին ու ինչպես նաև արդեն իսկ հայտնաբերված 5 կասկածյալներին ձերբակալել էին Հունգարիայի իրավապահ մարմինները:
Նրանցից մեկն արդեն կալանավորվել է:
Ավելի վաղ Հունգարիայի իշխանությունները ձերբակալել էին 4 բուլղարացու ու Աֆղանստանի 1 քաղաքացու՝ կապված գործի հետաքննության հետ: Նրանք կալանքի տակ կմնան մինչև սետեմբերի 29-ը: