Մեքսիկայի ռանչոներից մեկում հայտնաբերվել է ավելի քան 30 հազար մարդկային աճյուն
Մեքսիկայի հյուսիսարևելյան Նուևո-Լեոն նահանգի դատախազության աշխատակիցները հայտնաբերել են շուրջ 31 հազար մարդկային աճյուն, հայտնում է Excelsior-ը:
Աճյունները հայտնաբերվել էին Սալինաս-Վիկտորիա շրջանի ռանչոներից մեկում այն բանից հետո, երբ հորդառատ անձրևներ էին տեղացել:
Ենթադրաբար, աճյունները պատկանել են նարկոկարտելների զոհերին:
Դատախազության աշխատակիցները փորձաքննություն են իրականացնում՝ համեմատելով գենետիկական պրոֆիլները: