Բաժիններ՝

Նորվեգական Statoil-ը հեռանում է Ադրբեջանից. ընկերությունն աշխատանքից ազատում է իր վերջին աշխատակիցներին

Կապված այն բանի հետ, որ նորվեգական Statoil-ը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում, ընկերությունում կատարվում են կրճատումներ, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով ընկերությունում իր աղբյուրներին:

Աղբյուրի խոսքով՝ Statoil-ը ամբողջությամբ փակել է Բաքվի իր գրասենյակը՝ աշխատանքից ազատելով 30 մարդու:

Ներկայում ընկերությունում աշխատում է ընդամենը 12 հոգուց բաղկացած փոքր խումբ: Նրանք ղեկավար մարմինների ու ընկերության հաշվապահության աշխատակիցներ են:
Հիշեցնենք, որ Statoil-ն իր գործունեությունն սկսել էր Ադրբեջանում 1992-ին, նրան էր պատկանում ТАР-ի բաժնետոմսերի 20%-ը:

Ներկայում նորվեգական ընկերությունը բանակցություններ է վարում ТАР-ի իր մասնաբաժինը մալայզիական Petronas-ին վաճառելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930