Բաժիններ՝

Օբամայի նախկին խորհրդականը կոչ է արել դադարեցնել պահանջել Ասադի հրաժարականը

Ամերիկյան իշխանությունները պետք է հրաժարվեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջելու գաղափարից՝ որպես սիրիական հակամարտության կարգավորման պայման, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մերձավոր Արևելքի հարցերով նախկին խորհրդական Ֆիլիպ Գորդոնը The Hill-ին տված հարցազրույցում:

«Պնդելով Ասադի հրաժարականը՝ ԱՄՆ-ը չի կարողանա պայմանավորվել ո´չ Ռուսաստանի, ո´չ Իրանի հետ, այլ միայն նպաստելու է հակամարտության էսկալացիային»,- նշել է նախկին խորհրդականը՝ ընդգծելով, որ վերջին շրջանում Օբամայի ադմինիստրացիան զգալի փոխել է դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ:

Գորդոնի կարծիքով՝ ամերիկյան ներկայիս քաղաքականությունը, որը հենվում է «չափավոր ընդդիմությանը» օգնություն ցուցաբերելու և Ասադի նկատմամբ ճնշում գործադրելու վրա, «չի գործում և դժվար էլ թե գործի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031