Բաժիններ՝

Ադրբեջանը վերսկսել է ակտիվիստների հետապնդումները. Freedom House

Մայիսի 12-ին NIDA շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովին ու Գիյասեդդին Իբրահիմովին կալանավորելուց հետո Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ:

«24 քաղբանտարկյալներին ու կրոնական բանտարկյալներին ազատ արձակելուց հետո Ադրբեջանի իշխանությունները, երևում է, ձգտում են լցնել դատարկված բանտախցերը ազատության նոր պաշտպաններով»,-ասել է Freedom House-ի նոր փոխնախագահ Ռոբերտ Գերմանը:

«Երկրի դեմոկրատական ուժերը պետք է պահանջեն, որպեսզի Ադրբեջանը հարգի հիմնարար ազատություններն ու թույլ տա քաղաքացիական հասարակությանը ազատորեն իրականացնել իր գործունեությունը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ NIDA շարժման ակտիվիստները ձերբակալվել էին մայիսի 10-ին խոշոր խմբաքանակով թմրանյութերի անօրինական պահպան մեղադրանքով: Բաքվի դատարանը նրանց կալանավորել է 4 ամսով: Երիտասարդներին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստները կարծում են, որ նրանց կալանավորելու իրական պատճառը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի վրայի գրություններն են:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքի կայքը տեղեկացրել էր, որ Հեյդար Ալիևի ծննդյան նախօրեին, անհայտ անձինք սկանդալային գրառումներով պղծել էին Հեյդար Ալիևի հուշարձանը, ինչը մեծ արձագանք էր ստացել Ադրբեջանում:

Հուշարձանի երկու կողմերում սպիտակ ներկով անգլերենով (Fuck the system!) ու ադրբեջաներենով վիրավորական գրություններ էին հայտնվել («Շնորհավորում ենք ստրուկների օրվա առթիվ», Qul bayramınız mübarək!): Անհայտ անձն օգտվել է Gül bayramınız mübarək! («Շնորհավորում ենք ծաղկի տոնի առթիվ») արտահայտությունից՝ փոխելով առաջին բառի երկու տառերը՝ բառին ու արտահայտությանը հաղորդելով բոլորովին այլ իմաստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս