«Ռազմական ուժերը նաև իրականացնում են կանխարգելման կամ զսպման խնդիրներ». ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը՝ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ-ի դիրքորոշման մասին
Եվրասիական տնտեսական միության երկրները գնում են տնտեսությունների հնարավորությունների պրագմատիկ միավորման ճանապարհով, որպեսզի կարողանան կառուցել քիչ թե շատ մրցունակ մայրցամաքային կառավարման մոդել՝ ռեսուրսային, բնական և մշակութային առավելությունների օգտագործմամբ: Այս մասին նշում է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը՝ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում: Դեսպանն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանը, նաև՝ Ղազախստանի նախաձեռնությամբ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների երևանյան նիստի հետաձգմանն ու դրա արձագանքներին:
–Հարգելի պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ–ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը:
-Ղազախստանն ու Հայաստանը հին եղբայրական երկրներ են և միջազգային հուսալի գործընկերներ: Անկախության տարիներին մեր հարաբերությունները զարգացել են հաստատուն կերպով, քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար բնույթի հարցերը կարգավորվել են փոխադարձ վստահության և անկեղծության հիման վրա: Երկու երկրների ղեկավարներն ուշադրություն են դարձնում երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը` չնայած օբյեկտիվ դժվարություններին: Այնուամենայնիվ, դրանք զարգանում են, և այսօր Հայաստանում գրանցված են ղազախական կապիտալով մոտ երկու տասնյակ ընկերություններ:
Նկատելիորեն աճել է հայկական կապիտալով փոքր ու միջին բիզնեսի քանակը Ղազախստանի Հանրապետությունում` 80-ից դառնալով 140: Դրանք զբաղված են մշակող արդյունաբերության, շինարարության, առևտրի, հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսի ոլորտներում: Այսպիսի իրավիճակը պայմանավորված է ղազախական շուկայում ազատ մրցակցային պայմանների ընդլայնմամբ` ներառյալ ձեռնարկատերերի շահերի պաշտպանությունը: Դրան յուրահատուկ ուշադրություն է հատկացվել մեր երկրի ծրագրային փաստաթղթում` «100 կոնկրետ քայլեր» ազգային ծրագրում: Վերջին տարիներին Ղազախստան ը հայտնվել է Հայաստան ուղղվող ամենաշատ դրամական փոխանցումներ կատարող երկրների «եռյակում»` զիջելով միայն Ռուսաստանին և Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ինչը վկայում է ղազախական աշխատաշուկայի գրավչության մասին: Փորձ է արվում զարգացնել համագործակցությունը գիտության և կրթության ճյուղերում: Երկու երկրներում էլ պարբերաբար կազմակերպվում են աշակերտների մասնակցությամբ մրցույթներ և օլիմպիադաներ, գիտական համաժողովներ: Ցավոք, լիովին իրացված չէ փոխանակման ծրագրերի ներուժը (Հայաստանի բուհերում սովորում են Ղազախստանի շուրջ 30 քաղաքացինե ր ):
Առավել ակտիվ է Ղազախստանում ապրող 30 հազարանոց հայկական համայնքը, որը ինտեգրված է երկրի հասարակական-քաղաքական կյանքում (հայկական սփյուռքի ներկայացուցիչը ընթացիկ տարում ընտրվել է խորհրդարանի պատգամավոր) և հանդիսանում է բարեկամական հարաբերությունների իրական երաշխիք: Պետք է շեշտել, որ համագործակցության ամենաբարձր մակարդակը, իհարկե, քաղաքական հարթությունում է, որտեղ պետությունների ղեկավարները վստահելի և գործնական հարաբերությունների օրինակ են ծառայում: Նաև առևտրատնտեսական համագործակցության մասով Հայ-ղազախական միջկառավարական հա նձնաժողովի արդյունավետ աշխատանքի հույս ենք տածում:
-Որո՞նք են լինելու Հայաստանում ձեր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունները:
– Ցանկացած երկրի միջազգային հարաբերությունները կյանքի են կոչվում դեսպանատների կողմից, և դրանք ավանդաբար զարգանում են տնտեսական, քաղաքական և մշակութահումանիտար ուղղություններով համագործակցությամբ: Չի կարելի անուշադրության մատնել այդ ուղղություններից և ոչ մեկը, որովհետև դրանք սերտ կապված են միմյանց հետ և դրանցից յուրաքանչյուրն առանձնացնելը կարող է հարաբերություններում անցանկալի հավասարակշռության հանգեցնել: Հարմոնիկ համագործակցությունը հենց հիմքն է դժվարությունների հաղթահարման և երկրների միջև փոխվստահության ամրապնդման համար : Վստահությունն այն է, որի պակասն այսօր ունեն շատ պետություններ` իրականացնելով տարածաշրջանային և գլոբալ քաղաքականություն:
Օրինակների համար տարածաշրջանում հեռու գնալ պետք չէ: Ռուսաստանի ու Թուրքիայի համար քաղաքական հակասությունները դարձան խոչընդոտ ` իրականացնելու գազատարի նախագիծը, զարգացնելու զբոսաշրջության և առևտրային կապերը: Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները փաստացի քանդեցին վերջին տասնամյակում ներդրած քաղաքական փոխգործակցությունը` կապված տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի հետ ամբողջ Եվրասիական տարածաշրջանում: Ավելին` մշակույթների և կրոնի միջև հանգեցրեցին աննախադեպ քաղաքակրթական փլուզման, ավանդական արժեքների նկատմամ բ` ատելության` կապված ազգային առանձնահատկությունների վարքագծի և արտադրությունների հետ:
Այդ ամենի պատճառը ես տեսնում եմ գլոբալիզացիայի միտումներում, որոնք զարգանում են իրենց օրենքներով, տարածվում են և կլանում երկիր մոլորակի ամբողջ տնտեսական և մշակութային հատվածը` բերելով կյանքի, գործունեության նոր ընդհանուր կանոններ, քանդելով արտադրության կայացած ձևաչափերը, մարդու հոգեբանական վարքագիծը և հասարակական հիմքերը: Եվ ահա օրենսդրական տեսանկյունից հարց է առաջանում, ո՞վ է գլխավորելու այդ գլոբալ գործընթացը: Ո՞ր արժեքներն ու խաղի ո՞ր կանոններն են դառալու բոլորի համար ընդունելի:
Հայաստանի ու Ղազախստանի հարաբերություններում ևս կա անհավասարակշռություն: Քաղաքական համագործակցության բավական բարձր մակարդակի առկայության դեպքում առևտրային շրջանառությունը, Հայաստանի վիճակագրական տվյալների համաձայն, կազմում է 5 մլն ԱՄՆ դոլարից փոքր-ինչ ավելի: Նման իրավիճակի հետ պետք չէ համակերպվել: Նույնիսկ, եթե հաշվի առնենք, որ այս ցածր մակարդակը պայմանավորված է տնտեսական շրջափակմամբ և լոգիստիկ հնարավորությունների սահմանափակմամբ, ապա միևնույնն է՝ պետք է փնտրել այլ մակարդակներ մեր ձեռնարկատերերի բիզնես ակտիվությունը զարգացնելու համար: Օրինակ, ՏՏ ոլորտի զարգացման գործում փորձի փոխանակումը և համատեղ ձեռնարկությունների ստեղծումն այս ոլորտում, ատոմակայանների հարցերի կառավարումը, որտեղ կա հայկական կողմի ներդրումը և դրանք վառելիքով ապահովելը` օգտագործելով Ղազախստանում քիչ հարստացված ուրանի Բանկի հնարավորությունները, ինչպես նաև այլ ներդրումային ծրագրեր:
Ինձ թվում է, որ ղազախա-հայկական հարաբերություններում կարևոր առաջնահերթություն պետք է լինի տնտեսական փոխգործակցությունը, որը խթան կլինի մեր հարաբերություններին արդեն ոչ տնտեսական ոլորտներում: Վստահ եմ, որ համատեղ ձեռնակությունների, նոր աշխատատեղերի ստեղծումը և բիզնես կապերի ցանկացած աշխուժացումը կծառայի ժողովրդի բարեկեցությանը, կնպաստի փոխադարձ այցելությունների աճին, և մշակույթների փոխլրացմանը:
–Լրատվամիջոցներում հաճախ հայտնվում են ոչ միանշանակ մեկնաբանություններ ՀԱՊԿ–ի և ԵԱՏՄ–ի շրջանակներում ռազմաքաղաքական առանցքային հարցերի շուրջ պաշտոնական Աստանայի դիրքորոշման վերաբերյալ: Ղազախստանի արտաքին քաղաքական կուրսն ավելի լավ հասկանալու համար հայ ընթերցողի համար հետաքրքիր< b> կլինի լսել հետևյալ հարցերի պատասխանները. Ղազախստանը և Հայաստանն անդամակցում են ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: Ինչպե՞ս եք Դուք գնահատում համագործակցությունն այս միությունների շրջանակներում:
-Մեկ վերապահում. ժամանակակից աշխարհում ոչ մի երկիր ինտեգրացիային այլընտրանք չունի: Ժամանակները, երբ հնարավոր էր երջանկություն կառուցել որևէ առանձին երկրում, մնացել են նախորդ իդեոլոգիական դարաշրջանում: Այս դարաշրջանում տնտեսությունների գլոբալ փոխկապակցվածությունն անհնար է կանգնեցնել: Հավանաբար, սրա հետ շատ քչերը կվիճեն: Արդեն կարելի է վիճել միայն՝ ո՞ւմ հետ ինտեգրվել և ինչպիսի կոնֆիգուրացիաներ կառուցել: Ղազախստանն ի սկզբանե ընտրել է իր հարևանների հետ կառուցողական միջազգային համագործակցության ռազմավարությունը և չի պատրաստվում հրաժարվել դրանից: Չնայած քաղաքական և աշխարհաքաղաքական ֆոբիաների, որոնք կան մեր շատ հայրենակիցների մոտ՝ մենք պետք է ինտեգրվենք տարածաշրջանային և համաշխարհային տնտեսությանը, որպեսզի կարողանանք արձագանքել ժամանակի պահանջներին և հանրության կարիքներին, այդ թվում՝ սպառողական կարիքներին՝ որքան էլ սա կարող է «վուլգար» հնչել: Եվրասիական տնտեսական միությանն ընդդիմացողներ կան ոչ միայն մեր երկրներում: Բայց նրանք, ցավոք, չեն կարողանում առաջարկել իմաստավորված և իրատեսական այլընտրանք ներկայացնել՝ բավարարվելով միայն քննադատությամբ կամ թույլ նախագծերով: Չեմ կարող գնահատական տալ Հայաստանի ընտրությանը, որովհետև դա հայ ազգի և նրա քաղաքական ղեկավարության գործն է: Ղազախստանի համար կարող եմ ասել, որ Եվրասիական ինտեգրացիան դա մի երկրի ռազմավարական ընտրությունն է, որը շրջապատված է այնպիսի խոշոր խաղացողներով, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի եղբայրական երկրներով՝ Ղրղզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան և Տաջիկստան:
Մենք համատեղել ենք Կենտրոնական Ասիայի հնարավորությունները եվրասիականության պատմական և աշխարհաքաղաքական ավանդույթները: Մենք գնում ենք մեր տնտեսությունների հնարավորությունների պրագմատիկ միավորման ճանապարհով, որպեսզի կարողանանք կառուցել քիչ թե շատ մրցունակ մայրցամաքային կառավարման մոդել՝ ռեսուրսային, բնական և մշակութային առավելությունների օգտագործմամբ: Մենք պետք է ստեղծենք արտադրության և առևտրի սեփական բազան: Չունենալով սեփական տնտեսական գաղափարախոսություն՝ մենք հազիվ թե կարող ենք հույս ունենալ, որ կշարունակենք մնալ ինքնուրույն և ինքնաբավ տարածաշրջան և չենք ձուլվի աշխարհի հետ՝ ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային առումներով: Ենթադրում եմ, որ Հայաստանը նույնպես իր ընտրությունը կատարել է՝ ելնելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրականությունից: Եվրասիական տնտեսական միության մեր մյուս գործընկերների անունից չեմ կարող խոսել, բայց նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կարծիքով, որը նա հնչեցրել է 1994թ. Մոսկվայի պետական համալսարանում, Եվրասիական միությունը պետք է անցնի կայացման մի քանի փուլ, այդ թվում՝ մաքսային միություն, միասնական տնտեսական համագործակցություն, տնտեսական միություն և, եթե մենք այս փուլերն անցնում ենք հաջողությամբ, նաև քաղաքական միություն:
Եվրոպական Միությունը, որի փ որձը մենք տեսնում ենք, անցել է նույն փուլերը՝ ածուխի և պողպատի միություն, ընդհանուր շուկա, Եվրոպական տնտեսական համագործակցություն և Եվրոպական Միություն: Մեր պարագայում մենք դեռևս խոսում ենք միայն տնտեսական միության մասին, որովհետև, տնտեսապես չամրապնդվելով, մենք հազիվ թե կարողանանք երանգ տալ պետությունների քաղաքական մոդելավորման հարցերին: Հարկավոր է հստակ համատեղել հնարավորություններն ու հավակնությունները, ինչի մասին պետք է իմանան մեր քաղաքացիները: Եվ սխալ կլինի խոսել քաղաքական հետաքրքրությունների ապահովման մասին (ինչը, իհարկե, ունի ցանկացած երկիր)՝ մինչև վերջ չկառուցելով միասնական տնտեսական բազա:
Ռազմաքաղաքական համագործակցության համար ստեղծված է հատուկ հարթակ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Այստեղ ամբողջությամբ ու հստակ սահմանվել են համատեղ գործողությունների պայմանները՝ արտաքին ռազմական ագրեսիա կամ երկրի պետականությանն անդրսահմանային սպառնալիքներ: Կազմակերպության գոյության ժամանակահատվածում մենք կարողացել ենք ստեղծել ագրեսիաներին դիմակայելու և սպառնալիքները կանխելու բոլոր մեխանիզմները: Այդ մեխանիզմների կիրառման հարցը խիստ քաղաքական է բոլոր նմանատիպ միություններում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ում: Ակնկալելով, որ հարցնելու եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ-ի դիրքորոշման մասին՝ անկեղծ կասեմ, որ ոչ բոլոր ուժերն են ստեղծվում անվերապահ և ակնթարթային կիրառման համար: Ռազմական ուժերը նաև իրականացնում են կանխարգելման կամ զսպման խնդիրներ: Եզրափակելով պատասխանս՝ ինքս ընթերցողին հարց կտամ՝ մտածեք, եթե մեր երկրները ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամներ չլինեին, մեր տնտեսական բարեկեցության կամ ռազմական անվտանգության ու խաղաղության ապահովման մակարդակը կլինե՞ր ավելի բարձր, քան մենք ունենք հիմա: Կկարողանայի՞նք մենք խուսափել տնտեսական կոլապսից և պատերազմից ներկա աշխարհաքաղաքական պայմաններում: Եթե որևէ մեկը կարողանա ինձ համոզիչ հակադարձել, ես կվերանայեմ իմ հայացքները ինտեգրացիոն մակարդակում Հայաստանի և Ղազախստանի քայլերի վերաբերյալ:
–Ղազախստանյան կողմի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետների խորհրդի նիստը Երեւանից տեղափոխվեց Մոսկվա: Հայ հասարակության մեջ այս քայլն այնքան էլ ընկալելի չէր: Ինչո՞վ էր պատճառաբանված այդ որոշումը:
–Ես լիակատար ըմբռնումով եմ վերաբերվում հասարակության այն մասի բարդ զգացումներին, որն սպասում էր բարձրաստիճան հյուրերին եւ խաբվեց այդ սպասումներում: Հնարավոր է՝ բավարարված մնացին միայն երկրի եւ նրա սահմաններից դուրս այն ուժերը, որոնք ավանդաբար ներկայացնում են ինտեգրացման եւ հայ-ղազախական համագործակցության ամրապնդման հակառակորդներին: Եվ այդ ուժերը ջանացին պատահածն օգտագործել ԵԱՏՄ-ն վարկաբեկելու համար: Ակամայից հարց է ծառանում՝ qui prodest? (ում է ձեռնտու):
Բայց, վերջին հաշվով, հայկական կողմն ընթացիկ տարում մեկ անգամ չէ, որ բարձրագույն կանոնադրային մարմինների նիստեր կանցկացնի:
Դրա հետ մեկտեղ պետք է պարզաբանեմ մի քանի մանրամասներ: Նախ, նիստի անցկացման ամսաթիվն ու վայրը տեղափոխելու որոշումը ղազախական կողմը միայնակ չի ընդունել (դա միշտ էլ կոլեգիալ որոշում Է), երկրորդ՝ Ղազախստանը ուշադրության կենտրոնում հայտնվեց որպես նախագահող երկիր, որը հայտարարում է ԵԱՏՄ-ի կանոնադրային մարմինների որոշումների մասին, երրորդ՝ այդ օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասշտաբները, որն ամենախոշորն էր 1994 թվականից ի վեր, եւ դրա հետագա ծավալման հավանականությունը դրեցին տարածաշրջանում թռիչքների անվտանգության հարցը, ուստի չէիք բացառվում միջադեպերն ու սադրանքները, որոնց հետեւանքներն անկանխատեսելի են (մենք հիշում ենք ոչ միայն Ուկրաինայի արեւելքի մարտական գործողությունների գոտում մալայզիական Բոյինգի հետ կապված վշտալի պատմությունը, այլեւ այդ ողբերգության շուրջ շահարկումները):
Ընդհանրապես նիստի հետաձգումը եզակի դեպք չէ հենց նույն Եվրամիությունում: Դա կանոնակարգային եւ ընթացակարգային աշխատանքի մասն է միջազգային կազմակերպություններում: Այդ կազուսից ամենամեծ մինուսը ես տեսնում եմ նախեւառաջ այն բանում, որ փորձ եղավ այն օգտագործել ի վնաս հայ-ղազախական հարաբերությունների ոգուն: Եվ ոմանք հայտնվեցին այդ ծուղակում: Սոցիալական ցանցերում չափից ավելի էմոցիոնալ առանձին քաղաքացիներ, թե մեր, թե ձեր երկրում պաշտպանեցին աժիոտաժը (ոմանք՝ պարզամտությունից, ոմանք՝ միտումնավոր), իսկ ոմանք հասան նաեւ «հուշարձանների դեմ պայքարելուն»: Բայց կողմերի միջեւ քաղաքական վստահության մակարդակը չտուժեց, որովհետեւ այն հիմնված է ոչ թե կանոնակարգի եզակի կազուսների, այլ պատմական փորձի եւ պետական շահերի ամուր հիմքի վրա:
–Ինչպե՞ս եք դուք գնահատում ՀԱՊԿ–ի շրջանակներում Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները:
–Միջազգային կազմակերպությունների մեխանիզմների կատարելագործումը առօրյա պրակտիկա Է դիվանագիտության մեջ: Արդյունավետությանը, հավանաբար, ավելի կոմպետենտ կերպով գնահատական կտան ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ԱԳՆ-ների, պաշտպանության նախարարությունների եւ անվտանգության խորհուրդների ղեկավարները կանոնադրային մարմինների առաջին նիստերի ընթացքում:
Անձամբ ես անլուծելի խնդիրներ չեմ տեսնում կազմակերպության գործունեության մեջ, եթե Դուք «արդյունավետության բարձրացում» ասելով նկատի չունեք նրա սահմաններից դուրս ավելի ագրեսիվ քաղաքականություն վարելը: Նախ, մենք չպետք է մշտապես համեմատություններ անցկացնենք ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, որոնք ունեն տարբեր նպատակներ եւ կանոնադրային դրույթներ: Օրինակ՝ ՆԱՏՕ-ում շատ են ոչ ռազմական սեկտորները, որոնք զբաղված են քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ անդամ պետությունների տնտեսական քաղաքականության հարցերով: Բացի այդ, Հյուսիսատլանտյան դաշինքն իրեն «թույլ է տվել» նշված նպատակներով ռազմական ուժ կիրառել իր երկրների տարածքների սահմաններից դուրս, ինչը չկա ՀԱՊԿ-ում: Ոմանք կցանկանային, որ մեր կազմակերպությունը եւս կարողանար պատերազմել իր սահմաններից դուրս, բայց Իրաքում եւ Լիբիայում ՆԱՏՕ-ի երկրների փորձը ցույց է տալիս, որ դա կարող է միայն հանգեցնել «ազատագրվող» երկրի պետական հիմքերի խախտման, ամբողջ տարածաշրջանի էլ ավելի մեծ ապակայունացման եւ անկասկած նաեւ միջամտած կազմակերպության պետությունների նկատմամբ տեղական բնակչության վերաբերմունքի խստացման: Ագրեսիայի ռազմական զսպումը եւ դիվանագիտության տքնաջան աշխատանքն առավել ընդունելի ձեւերն են ՀԱՊԿ-ի պաշտպանողական բնույթի համար:
Ես Ձեզ եմ փոխանցում «Աշխարհ: 21-րդ դար» հռչակագրի օրինակը, որով նախագահ Նազարբաեւը վերջերս ԱՄՆ-ում հանդես եկավ գլոբալ միջուկային համաժողովում: Այստեղ բացահայտորեն եւ պարզորոշ կոչ է արվում պետություններին կանգնեցնել իրենց զինանոցների մեծացումը, հասարակության ռազմականացումը, վիճահարույց հարցերը ուժով լուծելու ձգտումը՝ հակառակ ՄԱԿ-ի Կանոնադրության հոդված 2-ի, հաղթահարել իրադարձությունների կամ մյուս պետությունների քաղաքականության գնահատման հարցում երկակի ստանդարտներ օգտագործելու գայթակղությունը: Նույնիսկ մեծ քաղաքականու թյան նկատմամբ իմ վերաբերմունքի ողջ իրատեսությամբ հանդերձ, վստահ եմ, որ ողջամտության ձայները երբեմն պետք է հնչեն բարձր ամբիոններից, այլապես մենք բոլորս վտանգում ենք խորտակվել աշխարհը ճարակած առճակատման հիստերիայում: Երբեմն հարկավոր է կարողանալ կանգ առնել, որոշ ժամանակ սպասել, դադար առնել, գնալ փոխզիջման, բայց դրա համար վիթխարի քաղաքական կամք է պահանջվում ու նաեւ այսօր չհասկացված լինելու ռիսկին դիմելու քաջություն: Իսկ վաղը, հնարավոր է՝ պատմությունը կդատի…
–Ինչպիսի՞նն է պաշտոնական Աստանայի և Ղազախստանի հանրության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում` հաշվի առնելով մեր հարաբերությունները ռազմաքաղաքական և տնտեսական ինտեգրացիոն միություններում:
-Ղազախստանի` որպես աշխարհում հակամիջուկային շարժման առաջնորդի դիրքորոշումը ցանկացած ռազմական հակամարտության նկատմամբ միանշանակ է` բացառապես խաղաղ կարգավորում գործող միջազգային իրավունքի շրջանակում` հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումների վրա, փոխզիջման հաստատում և հրաժարում ուժային լուծումից:
Լեռնային Ղարաբաղի դեպքում Ղազախստանը միշտ ավելի քան կառուցողական դիրքորոշում է ունեցել: Կողմերին զսպվածության կոչ անելով` մենք հստակեցնում ենք մեր դիրքորոշումը հայ գործընկերների մոտ և միաժամանակ խրախուսում ենք ադրբեջանցի գործընկերներին դիմելու հակամարտության կարգավորման խաղաղ միջոցների: Ղազախստանը չի մտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմ, հետևաբար կոռեկտ չի լինի գնահատական տալ դրա գործունեության հաջողության վերաբերյալ, սակայն մենք հուսով ենք, որ այն (Մինսկի խումբը-խմբ.) ավելի ակտիվ աշխատանքներ կտանի հակամարտող կողմերի մերձեցման ուղղությամբ: Անշուշտ, միջնորդական գործում հատուկ դեր է վերապահվում Ռուսաստանին: Հիշենք` հենց նրա շնորհիվ 90-ականների սկզբին հաջողվեց հաշտեցնել Տաջիկստանում թշնամացած կողմերին: Առհասարակ, իմ անձնական կարծիքով` հակամարտությունների կարգավորման գործում որքան քիչ լինեն միջնորդները, այդքան ավելի մեծ է դրա հաջողության հավանականությունը: Մենք ուժերի ներածին չափով կներդնենք մեր ջանքերն այս գործում, սակայն Հայաստանի գործընկերների համար, իմ կարծիքով, կարևորը բժշկական` «չվնասելու» սկզբունքն է: Տեղեկատվական պատերազմների դարաշրջանում միշտ կգտնվեն ուժեր, որոնք կցանկանան օգտագործել անզգուշաբար ասված բառը և ավելացնել իրադրության լարումը: Ուստի գուցե չարժի՞ նրանց նման հնարավորություն ընձեռել: Զգացմունքային հակազդեցությունը և չմտածված քայլերը հենց այսօր դժվար թե կօգնեն արագ լուծելու խնդիրը, ավելի շուտ` հակառակը: Իսկ մարդկանց ցանկացած թափված արյան կաթիլ միայն կհեռացնի խաղաղ կարգավորման հնարավորությունը:
–Զբոսաշրջության զարգացման հնարավորություններ կա՞ն Հայաստանի և Ղազախստանի միջև:
-Այդ հնարավորությունները կան, բայց դրանք պետք է արդարացվեն տնտեսական հանգամանքներով: Զբոսաշրջությունը զարգացնելու համար պետք է երկրում ստեղծել լավ զբոսաշրջային արդյունաբերություն` ապահովելով բոլոր պայմանները օտարկրյա տուրիստների համար: Պետք է լինեն միջազգային ստարդարտներին համապատասխան զվարճանքի համալիրներ, տվյալ երկիր հասնելու համար լավ մտածված լոգիստիկ հնարավորություններ և այդ ամենը պետք է տնտեսապես արդարացված լինի: Հիմա ղազախները ավելի շատ այցելում են Եվրոպայի կամ Ասիայի այլ երկրներ, որտեղ նրանք փնտրում են այն, ինչը չկա մեզ մոտ: Մենք` և հայերը, և ղազախները, երկար ժամանակ ապրել ենք նույն երկրում` Խորհրդային Միությունում, մենք իրար լավ գիտենք, մեզ իրար մեջ շատ բան չկա, որ կզարմացնի, բայց իմանալ Եվրոպայի ու Ամերիկայի մասին, ուր դժվար է հասնել, ավելի գրավիչ է: Բացի այդ` մենք փնտրում ենք ծով, օգտակար ծովային հանգիստ ընտանիքի համար, պետք են նոր տպավորություններ: Քանի որ շատերը լավ գիտեն Հայաստանն ու այն համարում են հարևան երկիր, ուր կարող են հեշտորեն այցելել ցանկացած ժամանակ, նախընտրում են այնպիսի երկրներ, որոնք ավելի դժվարամատչելի են:
–Հայաստանում գտնվելու այս կարճ ժամանակահատվածում ի՞նչն է Ձեզ ամենից շատ տպավորել:
-Դժվար է կարճ ու համապարփակ պատասխան տալ: Կարելի է երկար թվարկել, թե ինչ մենք չունենք. դրանք և փողոցի ցայտաղբյուրներն են, և փողոցում նարդի խաղաղացող ծերերը: Բայց դա միայն Երևանում: Ես դեռ ավելի մոտիկից պետք է ծանոթանամ Հայաստանին: Ինձ ուրախացնում է հայ ազգի լավատեսությունը՝ անկախ նրանից, թե որքան հոգս կա երկրում: Մարդիկ ջերմ ու բարյացակամ են: Աստծո կողմից տրված բնությունն ու նախնիների ստեղծած հնամենի հուշարձանները հիացմունք են պատճառում: Ճարտարապետության մեջ զգացվում է շատ հին ու անչափ հարուստ մշակույթ, որը պահպանվում է մարդկանց ջանքերով: Հարկավոր է պահպանել այս ժառանգությունը հաջորդ սերունդների համար՝ ապրելով խաղաղության ու համերաշխության մեջ:
Կարծում եմ` ղազախներն ավելին գիտեն Հայաստանի մասին, քան հայերը Ղազախստանի մասին, քանի որ մեր երկրում, ինչպես արդեն ասացի, 30-հազարանոց հայկական համայնք է ապրում, իսկ Հայաստանում ղազախների ներկայությունն այդքան մեծ չէ: Հայերը մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում, նրանք համարվում են առաջին ռեստորանների հիմնադիրները, ներկայում էլ մեծամասամբ զբաղված են փոքր ու միջին բիզնեսում: Պետք է, որ մարդիկ իրար մասին շատ իմանան, այլ մշակույթների մասին իմանան: Ընդհանրապես աշխարհում այժմեական շատ խնդիրներ, վախեր առաջանում են այլ ազգերի մշակույթը լավ չիմանալու հետևանքով: Եվ ահաբեկչությունը, և անվտանգության գլոբալ խնդիրները, միջապետական անհամաձայնություններն առաջանում են մշակույթները չճանաչելու ֆոբիաներից: Մենք չգիտենք, թե ինչպես է այս կամ այն ազգը ապրում կենցաղում, ինչպես հարաբերակցվում ընտանիքի ներսում, ինչ սովորույթներ ունի: Մեզ համար մեր սովորույթները միշտ նորմալ են, իսկ ուրիշներինը` տարօրինակ: Քիչ կրթված և ոչ իրազեկ մարդուն միշտ վախեցնում են ուրիշների մշակութային առանձնահատկությունները: Այդ վախերը կարելի է հաղթահարել միայն մոտիկից ծանթանալով տվյալ երկրի մարդկանց ու մ շակույթին: