Բաժիններ՝

Զինյալները գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը. կան զոհեր

Զինված ընդդիմության կազմավորումները վերսկսել են Հալեպի՝ Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վրա) խաղաղ շրջանների գնդակոծումները: Ինչպես տեղեկացնում է Suria պետական հեռուստաալիքը, զինյալների արձակած կրակի տակ են հայտնվել Ռամոսա, Շեյխ Թահա, Էզ Զահրա եւ Մայդան թաղամասերը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ, տասն բնակիչներ վիրավորվել են:

Հալեպում մեկ շաբաթ գործող «լռության ռեժիմի» ժամկետը լրացել է մայիսի 12-ին: Ռազմական ամփոփագրի համաձայն՝ մարտերն այժմ ծավալվել են քաղաքից դեպի հյուսիս՝ Հանդարաթում, որով անցնում Է Թուրքիայի սահմանից ձգվող ճանապարհը: Դրանով մատակարարվում են այն խմբավորումները, որոնք գրավել են մեգապոլիսի արեւելյան շրջանները:

Սիրիայի ռազմաօդային ուժերը Հալեպի հարավի Խան-Թոումանի շրջանում հարվածներ են հասցրել ելուզակային կազմավորումների դիրքերին: Կառավարական զորքերին այնտեղ դիմակայում Է «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիան, որի մեջ մտնում են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի ահաբեկիչները: Մայիսի 6-ին նրանց հաջողվել է կրկին գրավել Խան Թոումանը, որը գտնվում է Հալեպ-Դամասկոս ռազմավարական ճանապարհի հարեւանությամբ: Այդ քաղաքը սիրիական բանակի կողմից ազատագրվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին:

Սիրիայի ռազմաօդային ուժերը Համա քաղաքից հյուսիս ընկած Լաթմանաայում գրոհել են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի հենակետը: Suria հեռուստաալիքի տեղեկություններով՝ մարտարշավի արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների շտաբը, սպանվել են նրանցից 11-ը: Հոմսի նահանգի արեւելքում՝ նավթի-գազի հանքավայրերի շրջանում, շարունակվում են բախումները սիրիական զորքերի եւ «Իսլամական պետության» ելուզակների միջեւ:

Սիրիական հրամանատարությունը օդուժն ակտիվորեն օգտագործում է անապատով տեղաշարժվող ահաբեկիչների շարասյուներին հարվածներ հասցնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս