Ջոն Քերին Ղարաբաղի վիճակը Վիեննայում կքննարկի Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կդառնա այն թեմաներից մեկը, որն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կքննարկի մոտ օրերս իր համաշխարհային շրջագայության ընթացքում: Այս մասին այսօր հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, տեղեկացնում է RIA Novosti-ն:

Հայտնի է, որ Քերին մայիսի 16-17-ը կայցելի Վիեննա: Այնտեղ նա մասնավորապես, մասնակցելու է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որը ԱՄՆ-ն կանցկացնի Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ», ասված է հաղորդագրությունում:

Վիեննայում Քերին նաև Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնիի հետ նախարարական հանդիպում կանցկացնի Լիբիայի հարցով՝ քննարկելու լիբիական ազգային համաձայնության կառավարության միջազգային աջակցության հարցը:

Բացի այդ՝ ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի նաև Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստին, որն ուղղված է «հրադադարի ռեժիմի պահպանմանը ու մարդասիրական մատչումի ապահովման ուղիների քննարկմանը»:

Տեսանյութեր

Լրահոս