Բաքուն երախտապարտ է Ռուսաստանին՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար. Ադրբեջանի խորհրդարանի նախագահ

Ադրբեջանը երախտապարտ է Ռուսաստանին՝ Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանն աջակցելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովը:

«Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար: Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղության կողմնակից է»,- ասել է նա՝ Բաքվում մասնակցելով Դաղստանի մշակույթի օրվա բացման արարողությանը:

Ասադովը նաև նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը անցած տարի կազմել է 2 միլիարդ դոլար:

«Մենք ընդահուր պատմական ուղի ենք անցել: Ցանկանում եմ հատկապես նշել Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի ավանդը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդման հարցում»,- ասել է Ասադովը:

Տեսանյութեր

Լրահոս