Բաժիններ՝

Վրացի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն հայտարարել է կուսակցություն հիմնելու մասին

Վրացի հայտնի օպերային երգիչ, բարերար և հասարակական գործիչ Պաատա Բուրչուլաձեն հայտարարել է «Պետություն ժողովրդի համար» քաղաքական կուսակցության ստեղծման մասին, որը մասնակցելու է Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարական ընտրություններին, տեղեկացնում է commonspace.eu-ն:

Իրադարձությունների նման զարգացումը ոչ ոքի համար անակնկալ չի դարձել, քանի որ անցած տարեվերջին Բուրչուլաձեն հիմնել էր «Վրաստանի զարգացման հիմնադրամ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը, և այդ ժամանակ շատերի համար ակնհայտ էր դարձել, որ նա պատրաստվում է մուտք գործել քաղաքականություն:

Նոր կուսակցությունը ներկայացնելիս Պաատա Բուրչուլաձեն նախանշել է դրա քաղաքական կուրսը:

«Խնդիրը հետևյալն է՝ մենք պետք փոխենք հենց քաղաքականությունը ու այդ ժամանակ մենք երկիրը փոխելու շանս կունենանք: Մենք ցանկանում ենք դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, Եվրոպայի անբաժանելի մաս, եվրոպացիներին հավասար, այլ ոչ թե աղքատ, կոռումպացված և օկուպացված»,- հայտարարել էր վերջինս:

Նա նաև խստորեն քննադատել էր Վրաստանի ներկայիս իշխանություններին՝ հայտարարելով, որ երկրում ստվերային կառավարման համակարգը պետք է վերացվի:

Քաղաքական գործչի կարծիքով՝ նրանք, ովքեր փորձում են Վրաստանը վերադարձնել անցյալի գիրկը, պետք է հեռանան քաղաքականությունից:
Քաղաքականության մեջ նոր խաղացողի հայտնվելը մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նրա կարծիքով՝ ակտիվ մրցակցությունը միայն օգուտ է ընտրական գործընթացին: Բացի այդ՝ Կվիրիկաշվիլին վստահություն էր հայտնել, որ իր քաղաքական ուժը դուրս է մրցակցությունից, և կայանալիք ընտրությունները դա կհաստատեն:
Պաատա Բուրչուլաձեն լավ հարաբերությունների մեջ է Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս