Բաժիններ՝

Սիրիայում ոչնչացվել են ահաբեկչական «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման տասնյակ հրամանատարներ. Reuters

Սիրիայում ավիացիոն հարվածի հետևանքով ահաբեկչական «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման 16 ներկայացուցիչ է սպանվել հրամանատարական կազմից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Հարվածը հասցվել է այն վայրում, որտեղ ընթանում էր խմբավորման հրամանատարների խորհրդակցությունը:

Հավաքն անցկացվել է Իդլիբ նահանգում՝ «Աբու ադ-Դուխուր» ռազմական օդանավակայանի տարածքում:

Հայտնի չէ, թե որ երկրի ավիացիան է անցկացրել օպերացիան, քանի որ «Ջաբհաթ ալ-Նուսրայի» դիրքերին հարվածներ է հասցնում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ը, հայտնում է Reuters-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031