ՕՊԵԿ-ը դարձյալ գերազանցել է նավթարդյունահանման քվոտաները
ՕՊԵԿ-ը ապրիլի սկզբին ավելացրել է նավթարդյունահանման ծավալները՝ համեմատած մարտ ամսվա հետ՝ օրական 188 հազար բարելով, մինչև օրական 32,44 մլն բարել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով կազմակերպության մայիսյան զեկույցին:
Այդկերպ, ՕՊԵԿ-ը շարունակում է գերազանցել նավթարդյունահանման սեփական քվոտան, որը պաշտոնապես կազմում է օրական 30 միլիոն բարել:
Նշվում է, որ նավթարդյունահանումըն ավելացել է հիմնականում Իրանում և Իրաքում, միաժամանակ, կրճատվել է Քուվեյթում և Նիգերիայում:
Միևնույն ժամանակ, Bloomberg-ը հայտնում է, որ ՕՊԵԿ-ն ապրիլին արդյունահանել է 32,76 մլն բարել նավթ:
Կարտելը վերջին անգամ նման մակարդակի էր հասել 2008թ. օգոստոսին: Դա, առաջին հերթին, տեղի է ունեցել Իրանի հաշվին, որը հասել է մինչպատժամիջոցային մակարդակին (օրական 3,56 մլն բարել նավթ):