Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը մայիսին չի պլանավորում այցելել Բաքու. Կրեմլ

Մայիսին պլանավորված չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու: Այս մասին ադրբեջանական APA-ի թղթակցին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Տեղեկության մեջ նշվում է, որ հաղորդագրություններն այն մասին, թե Պուտինը պատրաստվում է մայիսին այցելել Ադրբեջան, չեն հաստատվում:
«Այս ամիս Ռուսաստանի նախագահի այց Ադրբեջան պլանավորված չէ»,- հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Ինչպես APA-ին հայտնել են դիվանագիտական շրջանակներում աղբյուրները, բացառված չէ, որ մինչև ամառվա վերջ Պուտինը մեկնի Ադրբեջան: Հավանաբար, այցը կապված է լինելու Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս