Բաժիններ՝

«Ուղղի՛ր փողկապդ». Պուտինը նկատողություն է արել Ռոգոզինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին նկատողություն է արել անփույթ արտաքին տեսքի համար: Մինչ խորհրդակցությունն սկսելը Պուտինը նրան հորդորել է ուղղել վատ կապված փողկապը:

«Ուղղի՛ր փողկապդ»,- ասել է Պուտինը՝ անցնելով Ռոգոզինի կողքով:
Հանդիպման տեսագրությունը հրապարակել էր RT-ն:
Ռոգոզինը հետևել է նրա խորհրդին, ինչից հետո Պուտինն առաջարկել է խորհրդակցության մասնակիցներին նստել ու սկսել զրույցը:

Ինչպես ավելի ուշ լրագրողներին հայտնել է Ռոգոզինը, Պուտինի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են մոբիլիզացիային ռուսական պաշտպանական կոնկրետ ձեռնարկությունների պատրաստվածության աստիճանը:

Ռոգոզինի խոսքով՝ «ակնհայտ է, որ աշխարհում իրավիճակը վկայում է այն մասին, որ մենք պետք է պատրաստ լինենք գործողությունների տարբեր սցենարների»:

Հիշեցնենք, որ ապրիլին Ռոգոզինն ու Պուտինը միասին ներկա էին եղել Արևելյան տիեզերակայանից առաջին արբանյակի արձակմանը: Ի սկզբանե, առաջին գործարկումը պետք է տեղի ունենար ապրիլի 27-ին, սակայն մեկնարկից մի քանի րոպե առաջ ավտոմատ համակարգը խափանում էր արձանագրել: Արբանյակի գործարկման ձախողումից հետո Պուտինը Ռոգոզինին նկատողություն էր արել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031