
РБК-ն մնացել է առանց ղեկավարության. պաշտոնից ազատվել են հոլդինգի գլխավոր խմբագիրները

РБК թերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Սոլյուսը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրա հեռացման մասին հայտարարությունից հետո հոլդինգից հեռանալու մասին են հայտարարել РБК-ի գլխավոր խմբագիրներ Ռոման Բոդանինն ու Ելիզավետա Օսետինսկայան, հայտնում է Meduza-ն:
Հաղորդվում է, որ Սոլյուսին «աշխատանքից ազատել են նրա կամքին հակառակ», իսկ Բադանինն ու Օսետինսկայան՝ կողմերի համաձայնությամբ:
Հոլդինգի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանց աշխատանքային վերջին օրը մայիսի 13-ն էր:
Հոլդինգի գլխավոր տնօրեն Նիկոլայ Մոլիբոգը լրագրողներին աշխատանքից ազատելը բացատրել է «որոշ կարևոր հարցերի շուրջ տարաձայնությամբ»:
Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ Օսետինսկայայի պաշտոնից հեռացումը կապված է Ստենֆորդի համալսարանում ուսուցման հետ: Reuters-ի աղբյուրը, որը մոտ է РБК-ի ղեկավարությանը, բացատրել է, որ նրա հեռացման պատճառը կարող է լինել Կրեմլի գործադրած ճնշումը: