Բաժիններ՝

Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանն առաջին օտարերկրացին է, ով բարձր պաշտոն է ստացել ՌԴ գլխավոր դատախազությունում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կադրային մի շարք վերադասավորումներ է կատարել ուժային գերատեսչություններում, որոնց մասին հայտնի է դարձել միայն եկամուտների հայտարարագրերից, գրում է РБК-ն:

Մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազությունում պաշտոններ են ստացել Մուրադ Կեհլերովը՝ ՌԴ նախկին գլխավոր դատախազի տեղակալ Սաբիր Կեխլերովի որդին և Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանը:
Նշվում է, որ Մնացական Սարգսյանը նշանակվել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի խորհրդական:

Մինչ այդ, գերատեսչությունում աղբյուրը հայտնել է, որ փաստացի, նրա պարտականությունները համեմատելի են գլխավոր դատախազի տեղակալի լիազորությունների հետ:

Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ Սարգսյանը ՌԴ գլխավոր դատախազությունում առաջին օտարերկրացին է, որը նման բարձր պաշտոն է զբաղեցնում, հայտնում է gazeta.ru-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս