Ադրբեջանին պատկանող «Ան-12» ինքնաթիռի աղետի հետևանքով 7 մարդ է զոհվել
Ադրբեջանի քաղավիացիայի պետական ադմինիստրացիան պաշտոնապես հաստատել է, որ երեկ Աֆղանստանում աղետի ենթարկված ադրբեջանական «Ան-1» բեռնատար ինքնաթիռում գտնվել է անձնակազմի 9 անդամ, որից 7-ը մահացել է:
Ինքնաթիռը պատկանել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել «Դվայեր» օդանավայականից թռիչք կատարելու ժամանակ:
Վարձակալված ինքնաթիռը ղեկավարել է ինտերնացիոնալ անձնակազմը, որի թվում եղել են Ուզբեկստանի (կապիտան) 1, Ուկրաինայի 3 և Ադրբեջանի 5 քաղաքացի:
Երեկ երեկոյան ադրբեջանական Report կայքը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր 7 մարդու մահվան մասին:
Ինքնաթիռը կործանվել է երեկ՝ տեղի ժամանակով ժ. 14.30-ին: Ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել Աֆղանստանի ներսում:
Հաղորդվում է, որ աղետի հետևանքով ողջ են մնացել տեխնիկներ Գանժա Անդրեյը և Ալիև Ռամզին (Ուկրաինայի քաղաքացիներ), նրանց վիճակը կայուն-բավարար է:
Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի քաղավիացիայի պետական ադմինիստրացիայում ստեղծվել է հանձնաժողով՝ դեպքը հետաքննելու համար: