Բաժիններ՝

Շրի Լանկայում սողանքը ոչնչացրել է 3 գյուղ, կան հարյուրավոր անհետ կորածներ

Շրի Լանկայում սողանքը ոչնչացրել է 3 գյուղ Կեգալլե շրջանում, որը գտնվում է մայրաքաղաք Կոլոմբոյից 72 հյուսիս, հայտնում է Associated Press-ը:

Ոստիկաններն ու զինվորականներն անցկացնում են փրկարարական օպերացիա, որն ուղղված է նախօրեին անհետ կորած 220 ընտանիքի որոնման աշխատանքներին:
Փրկարարները հայտնաբերել են 18 մարդու մարմին: Նշվում է, որ հերթական հորդառատ անձրևը որոշ ժամանակով կասեցրել է փրկարարների աշխատանքը:
Ուժեղ մառախուղը ու հողի սողացող գրունտը խանգարում են որոնողափրկարարական օպերացիաների անցկացմանը:

Ավելի քան 135 հազար մարդ ստիպված է եղել թողնել իրենց տները: Հարյուրավոր տեղացիներ ապաստանել են ժամանակավոր ապաստարաններում, որոնք բացվել են դպրոցներում ու բուդդայական տաճարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս