Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն Բինալի Յըլդըրըմն է. ԶԼՄ-ներ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) որպես կուսակցության նախագահ է առաջադրել Բինալի Յըլդըրըմին, որը Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու հեռահաղորդակցությունների նախարարն է: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ համապատասխան որոշումը կայացվել է կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նիստի արդյունքներով: Պաշտոնապես դրա մասին կհայտարարվի մոտ ժամանակներս:
Մայիսի 22-ին կայանալիք արտահերթ համագումարում վերջինս կդառնա ԱԶԿ-ի նախագահ և Թուրքիայի վարչապետ: