Բաժիններ՝

Ֆրանսիայում իմացել են ԴԱԻՇ-ի՝ երկրում նոր ահաբեկչություններ իրականացնելու պլանների մասին

ԴԱԻՇ-ը պլանավորում է Ֆրանսիայում մի շարք նոր հարձակումներ կազմակերպել, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ներքին հետախուզության ներկայացուցիչ Պատրիկ Կալվարին:

«Ակնհայտ է, որ Ֆրանսիան վտանգված է, ու մենք գիտենք, որ ԴԱԻՇ-ը նոր հարձակումներ է պլանավորում»,- հայտարարել է Կալվարը:

Նման հայտարարությամբ վերջինս հանդես է եկել Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախօրեին, որն այս տարի անցկացվելու է Ֆրանսիայում:

Իր հերթին, Ֆրանսիայի խորհրդարանը երկրում 2015թ. նոյեմբերի 13-ից սահմանված արտակարգ ռեժիմը երկարաձգել է մինչև այս տարվա հուլիսի 26-ը, հայտնում է BFMTV-ն:

Նշվում է, որ դա արվել է մարզական միջոցառումների ընթացքում անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս