Ռուսաստանն այսօրվանից արգելում է Թուրքիայից ներկրել դդմիկ և դդում
Ռուսաստանը մայիսի 19-ից արգելում է Թուրքիայից ներկրել դդմիկ և դդում: Ինչպես Interfax-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Յուլյա Շվաբաուսկենեն, այդ որոշումն ընդունվել է՝ կապված դդմիկներում Ռուսաստանի համար կարանտինային համարվող օբյեկտների հայտնաբերման հետ:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» պլանավորել էր արգելել Թուրքիայից ներկրվող մյուս բանջարեղենները: «Սակայն մենք ստացել ենք Թուրքիայի սննդամթերքի ազգային կազմակերպության դիմումը, որում թվարկվել են համալիր միջոցառումները՝ ուժեղացնելու բանջարեղենների և մրգերի նկատմամբ վերահսկողությունը, այդ իսկ պատճառով որոշեցինք սահմանափակվել դդմիկներով ու դդումներով»,- հայտարարել է նա:
Պաշտոնյան միաժամանակ հայտարարել է, որ կարանտինային օբյեկտները հայտնաբերվել են հիմնականում դդմիկներում: