
Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ-ի հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժություններ

Մայիսի 24-26-ը Հայաստանում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ, հայտնում է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը:
«2016թ. մայիսի 24-26-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) ստորաբաժանումների «Կոբալտ-2016» համատեղ տակտիկական զորավարժությունները»,- ասվում է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ զորավարժությունները տեղի կունենան Հայաստանի պաշտպանության նախարարության «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում, զորավարժությունների ընթացքին հետևելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին մշակվելու են ահաբեկչական խմբերի գործունեությունը խափանող համատեղ օպերացիաներ, զենքի, թմրանյութերի անօրինական շրջանառության ուղիների փակում: Զորավարժություններին ներգրավվելու են ռազմական ու ռազմատրանսպորտային ուղղաթիռներ:
Զորավարժություններին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի ներքին զորքերի հատուկ ստորաբաժանումները: