Բաժիններ՝

Ադրբեջանը 10 տարում ԱՄՆ-ի ՊՆ-ից ստացել է 20 միլիոն դոլարի ռազմական օգնություն, իսկ Հայաստանը՝ գրեթե ոչինչ. Eurasianet

Ադրբեջանն անցած տասը տարում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից ստացել է 20 միլիոն դոլարի ռազմական օգնություն, իսկ Հայաստանը՝ գրեթե ոչինչ, գրում է Eurasianet տեղեկատվական-վերլուծական պորտալը՝ հղում կատարելով ԱՄՆ կառավարական փաստաթղթերից ստացած տեղեկություններին:

Ֆինանսական օգնությունը տրամադրվել է «ահաբեկչության դեմ պատերազմին» հակազդելու համար: Սակայն, չնայած իր ռազմական պարիտետին, նահանգները չեն պահպանել հավասարակշռությունը երկու հակամարտող կողմերի միջև, գրում է պորտալը:

«2005 թվականից սկսած՝ Ադրբեջանը ստացել է 8,5 միլիոն դոլարի ֆինանսավորում Պենտագոնի ռազմական օգնության ծրագրով (1004 կետով՝ պայքար թմրանյութերի դեմ), ինչպես նաև 11,5 միլիոն դոլար՝ 1206 կետով (հակաահաբեկչական օգնության ապահովում):

Հայաստանը ստացել է միայն 41 հազար դոլար Պենտագոնի 1004 օգնության ծրագրով, ինչի մասին վկայում են իրավապաշտպան Washington Security Monitor խմբի տվյալները»,- գրում է պարբերականը:

Ադրբեջանում ֆինանսավորման մեծ մասն ուղղվել է ռազմածովային ուժերին, ինչպես նաև Կասպյան էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը, որում շահագրգիռ է ԱՄՆ-ը:
Պարբերականը նաև նշում է, որ բազմաթիվ ադրբեջանցի զինվորականներ ամերիկյան օգնության շնորհիվ անցել են հատուկ պատրաստություն ու նրանց թվում կան Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ, որոնք մասնակցել են Լեռնային Ղարաբաղում ապրիլյան քառօրյա պատերազմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս