Զանգվածային միգրացիան հնարավոր չէ կասեցնել, դա մեր ժամանակների ֆենոմենն է. Մոգերինի
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ հնարավոր չէ կանգնեցնել Եվրամիություն ներգաղթյալների հոսքը, սակայն կարելի է գտնել օրինական ուղիներ՝ միության երկրներ նրանց ժամանման համար: Այս մասին նա հայտարարել է գերմանական Welt թերթին տված հարցազրույցում:
«Մենք՝ եվրոպացիներս, պետք է վերջապես հասկանանք, որ մարդկանց զանգավածային տեղաշարժը մեր ժամանակների ֆենոմեն է: Մենք չենք կարող կասեցնել միգրացիան, այդ թվում՝ Եվրոպա, սակայն դա հնարավոր է հաղթահարել»,- ասել է Մոգերինին:
«Միակողմանի ազգային միջոցառումները ոչինչ չեն տա, դա ավելի շատ համաեվրոպական խնդիր է: ԵՄ-ն կարիք ունի գործիքների՝ միգրացիան վերածել օրինական, ընդհանուր միգրացիոն քաղաքականության, ռեադմիսիայի մասին համաձայնագրերի և համագործակցության՝ Աֆրիկայում տնտեսական զարգացմանը նպաստելու համար»,- կարծում է Մոգերինին:
«Մենք մտադիր ենք սերտորեն համագործակցել այնպիսի պետությունների հետ, ինչպիսին է Նիգերը ու միաժամանակ լավացնել տնտեսական վիճակը փախստականների հայրենի երկրներում»,- հավելել է նա:
Միաժամանակ, Մոգերինին հայտնել է, որ ԵՄ-ի ուժերի օպերացիայի ժամանակ Միջերկրական ծովում 6 ամսում ոչնչացվել է ավելի քան 100 նավ, որոնք անօրինական կերպով տեղափոխել են ներգաղթյալների, ձերբակալվել է 69 մարդ, որոնք զբաղվել են այդ բիզնեսով:
«Շուրջ 13 հազար մարդու, որոնք աղետի էին ենթարկվել, հաջողվել է փրկել մեր ռազմաօդային ուժերի կողմից»,- հիշեցրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: