Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է այսօր երկրում կազմակերպվելիք հնարավոր ահաբեկչությունների մասին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին այսօր՝ մայիսի 19-ին կազմակերպվելիք հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին: Այսօր Թուրքիայում տոնվում է Սպորտի և երիտասարդության տոնը, որը նաև համարվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հիշատակի օրը:
Համապատասխան հայտարարությունը տեղադրված է դիվանագիտական ներկայացուցչության կայքում:
Ավելի վաղ «միջազգային ահաբեկչական կազմակերպությունները բացահայտ հարձակվել են ամերիկացի ու օտարերկրացի զբոսաշրջիկների վրա», հիշեցրել են դիվանագետները:
«ԱՄՆ դեսպանությունը տեղյակ է մայիսի 19-ին Թուրքիայում ահաբեկչությունների հնարավորության մասին: Անսպասելի ահաբեկչություններով դեպքերն անհանգստության առարկա են: Դրա հետ կապված՝ դեսպանությունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին Թուրքիա ուղևորվելիս կարդալ առկա նախազգուշացումները»,- ասված է հաղորդագրությունում, որից մեջբերումներ է ներկայացրել TASS-ը:
ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում ամերիկացիներին զգուշավորություն ցուցաբերել նաև մայիսի 22-ին, երբ Անկարայում տեղի կունենա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարը: