«Շառլ դե Գոլ» օդանավակայանում ստուգումներ են սկսվել եգիպտական ինքնաթիռի անհետացումից հետո
Ֆրանսիայի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի անհետացումից հետո ստուգումներ են սկսվել, հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Գիշերը թռիչք իրականացնելիս Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ: Ինքնաթիռը դուրս էր եկել Փարիզի Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:
Ուղևորների թվում եղել է 30 եգիպտացի, 15 ֆրանսիացի, Իրաքի 2 քաղաքացի, Բրիտանիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Կանադայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Չադի և Ալժիրի մեկական քաղաքացիներ:
Ինքնաթիռի հետ կապը կտրվել էր Հունաստանի օդային տիրույթը լքելուց 2 րոպե անց:
Ինքնաթիռի ձայնագրությունը կտրվել էր Միջերկրական ծովում՝ Եգիպտոսին մոտենալիս:
Ներկայում Միջերկրական ծովում որոնում են ինքնաթիռը: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Հունաստանի ռազմաօդային, ռազմածովային ուժերը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը, հայտնում է iTV-ն: