«Մենք պատերազմից դուրս եկանք պարտված». Կարեն Կալենչյան
«Այս քառօրյա պատերազմը պարզեց, որ մենք պատերազմից դուրս եկանք պարտված, որովհետև մենք կորցրեցինք տարածքներ», -այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված քննարկաման ժամանակ նման տեակետ հայտնեց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը:
Նրա խոսքով՝ եթե երկու հակառակորդ կռվում են, և հակառակորդներից մեկը տարածքներ է կորցնում, դա նշանակում է պարտություն: Կ. Կալենչյանի գնահատմամբ՝ քաղաքական լուծում այս քառօրյան պատերազմը չստացավ: Ըստ նրա՝ այս ընթացքում բացահայտվեցին մեր բանակի կառուցման բացասական կողմերը:
«Մեզ միշտ ասում են, որ բանակն ամեն ինչ ունի, բայց այդ պատերազմի ժամանակ, երբ ԶԼՄ-ները գտնվում էին բանակում ու նկարում էին մեր զինվորներին, հետևից մենք տեսնում էինք վարագույր, որը պատրաստված էր պահածոների բանկաներից: Սա էր մակարդակը մեր բանակի: Մեր ՊՆ-ն, ունենալով այդպիսի շքեղ շենք, որը երազում են ունենալ շատ զարգացած երկրների ՊՆ-ներ, պարզվում է՝ փող չունի ապահովելու զինվորներին առաջատար զինտեխնիկայով, իսկ Մոսկվան զենք չի տալիս Հայաստանին, և Հայաստանը չի կարող զենք առնել ուրիշ երկրներից»,-հայտարարեց Կ. Կալենչյանը:
Նրա համար անհասկանալի է, թե մեր ԱԳՆ-ն այս օրերին ինչ գործ արեց. «Ո՞ւր էին մեր դեսպանները տարբեր երկրներում, մենք դա չտեսանք, հարց է առաջանում ինչո՞ւ Հայաստանը պետք է այդքան ահռելի ծախսեր անի մեր դեսպանտների համար, եթե նրանք ընդհանրապես գործ չեն անում»: