ԱՄՆ-ը կօգնի Ադրբեջանին մատչում ստանալ Աֆղանստանում կործանված ինքնաթիռին
Միացյալ Նահանգներն օգնում են Silk Way ընկերությանն ու Ադրբեջանի քաղավիացիայի պետական ադմինիստրացիային մատչում ստանալ այն տարածքին, որտեղ կործանվել է ադրբեջանական «Ան-1» բեռնատար ինքնաթիռը: Այս մասին ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ը կցուցաբերի տարածքում անհրաժեշտ ցանկացած օգնություն:
Հիշեցնենք, որ երեկ Աֆղանստանում աղետի ենթարկված ադրբեջանական «Ան-1» բեռնատար ինքնաթիռում գտնվել է անձնակազմի 9 անդամ, որից 7-ը մահացել է:
Աղետի հետևանքով ողջ են մնացել տեխնիկներ Գանժա Անդրեյը և Ալիև Ռամզին (Ուկրաինայի քաղաքացիներ), նրանց վիճակը կայուն-բավարար է: Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի քաղավիացիայի պետական ադմինիստրացիայում ստեղծվել է հանձնաժողով՝ դեպքը հետաքննելու համար: