Բաժիններ՝

Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպման արդյունքները

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի արգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը:

Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել մայիսի 16-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հարցով հրավիրված հանդիպման արդյունքների վերաբերյալ:

00042c2cf0ff7b1f7d8f0e08cf9bb465

Երկու երկրների նախարարները հաստատել են կողմերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև վերահաստատել են լիարժեք բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համակարփակ կարգավորմանը հասնելը:

Մամեդյարովը ողջունել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ գործադրել ջանքերը կարճ ժամանակում կազմակերպել հաջորդ հանդիպումը, որի մասին սկզբունքային համաձայնություն էին ձեռք բերել կողմերը Վիեննայում:
Վերջիններս քննարկել են նաև ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին վերաբերող օրակարգային հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031