Պաշտոնից հեռացող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը կոչնչացվի։ Այդ մասին նա հայտարարել է Չիկագոյում իր հրաժեշտի ելույթում։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ում մեկնաբանել է ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի գործողությունները նրա աշխատանքի վերջին օրերին։
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության օգտին, սակայն ընդգծել է, որ հակասական հարցերում ԱՄՆ-ն պետք է պաշտպանի իր շահերը, հայտնում է The Washington Post-ը։
Օբաման հրաժեշտի ճառով ելույթ է ունեցել Չիկագոյի «Մաքքորմիկփլեյս» կենտրոնում: Նա հայտարարել է, որ ցանկանում է իր խոսքն ասել ոչ թե Սպիտակ տանը, այլ Չիկագոյում, «որտեղ ամեն ինչ սկսվեց». հենց այստեղ էր նա գտնվում, երբ լուր ստացավ 2008 թվականին նախագահական ընտրություններում իր առաջին հաղթանակի մասին: Նրա հետ մեկտեղ կենտրոն էին ժամանել առաջին տիկին Միշել Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը՝ տիկնոջ հետ: Դահլիճում հավաքվել էր շուրջ 20 հազար մարդ:
Ռուս միլիարդատերերի միագումար կարողությունը 29 մլրդ դոլարով ավելացել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո: Այս գնահատումները ներկայացրել է Forbes ամերիկյան հանդեսը:
Վատիկանի գաղտնի արխիվներում հետազոտություն իրականացնող Վալենտինա Վարդուհի Կարախանյանը հավաքագրել է տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Հռոմի Բենեդիկտոս XV Պապի նվիրակը տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին և փորձել դադարեցնել այն: Հետազոտողը Rome Reports-ին պատմել է, որ պատրաստվող գրքի գլխավոր դերակատարներից է Հռոմի Պապի ներկայացուցիչ, կարդինալ Անգելո Մարիա Դոլչին, ով Հայոց ցեղասպանության տարիներին փորձել է մոբիլիզացնել Կոստանդնուպոլսում դիվանագիտական կորպուսը, դատապարտել է կատարվող դեպքերն ու թեպետ առանց հաջողության, սակայն այդ խնդրով հասել է անգամ մինչև սուլթան:
ԱՄՆ արդարադատության նախարարի թեկնածու Ջեֆ Սեշընսը Սենատի իրավական հարցերի հանձնաժողովում իր թեկնածության վերաբերյալ լսումների առաջին իսկ օրը հայտնվել է քննադատության թիրախում:
Իսլանդիայում ձևավորված կոալիցիոն կառավարությունը կգլխավորի պահպանողական Անկախության կուսակցության նախագահ 46-ամյա Բյարնի Բենեդիկթսոնը:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այս տարվա մարտի կեսերից ծխախոտի տուփերի վրա կհայտնվեն սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ:
Ադրբեջանում ինքնասպանության դեպքերը հաճախակի են դարձել:
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայեդ ալ Նահայյանը հորդորել է երկրի բոլոր մզկիթներում աղոթել անձրեւի համար: Այս մասին հայտնել են Էմիրության ԶԼՄ-ները:
«Թուրքիան փոխվում է, և այդ փոփոխությունները բավականին սրընթաց են տեղի ունենում: Փոփոխությունների կենտրոնում գտնվում է Թուրքիայի նախագահը՝ Էրդողանը, որը որպես քաղաքական գործիչ և որպես անհատականություն՝ շատ անկանխատեսելի է: Նախորդ տարի Թուրքիայում սկսվեց ահաբեկչական գործողությունների կտրուկ աճ, ինչը պայմանավորված է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությամբ»:
Նվազագույնը 21 մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կրկնակի պայթյունների հետևանքով։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է BBC-ն։
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Շվեյցարիայի իշխանությունների որոշումը՝ մուսուլման աշակերտուհիներին պարտադրել լողալ տղաների հետ լողի դասերի ժամանակ, չի խախտում աշակերտուհիների կրոնական իրավունքները։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ հետաքննության ներկայացրած զեկույցը, որտեղ խոսվել է ռուս ցանցահանների կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու դեպքերի մասին։
ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգը կարող է իր սեփական պատժամիջոցները սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան «ամերիկյան ժողովրդավարական համակարգին միջամտության»։
Ռուսական ռազմավարական նշանակության հրթիռային զորքերն ավելի քան 10 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են արձակելու 2017թ.։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Կյանքի 82-րդ տարում մահացել Է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը (Roman Herzog), հայտնում է գերմանական DPA գործակալությունը։
Եվրոպայի խորհրդի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներ ունեցող համազեկուցողներ Ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննաքը եւ Ռումինիայի ներկայացուցիչ Կեսար Ֆլորին Պրեդան հունվարի 12-ից 14-ը կլինեն Ադրբեջանում: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել ներգրավել հավելյալ լիկվիդայնություն գրեթե 1.5 միլիարդ դոլարի չափով՝ նպատակ ունենալով կայունացնել լիրայի փոխարժեքը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոսել է ռուսական հետախուզության և կիբերհարձակումների մասին, հայտնում է BBC-ն։
Դերասանուհի, երգչուհի Բարբարա Սթրեյզանդն «ամոթալի» է անվանել դերասանուհի Մերիլ Սթրիփի հասցեին ուղղված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը, հայտնում է The Hollywood Reporter-ը։
ԱՄՆ-ը պլանավորում է վաճառել մինչև 8 մլն բարել նավթ իր ռազմավարական պահուստներից։ Ստացված միջոցներն ուղղվելու են ռազմավարական նավթապաստարանների ու խողովակատարների արդիակացմանը, ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Հունաստանի բոլոր դպրոցներում հունվարի 10-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղյալ են հայտարարվել դպրոցներում պարապմունքները։
2016թ. օտարերկրյա ներդրումները Ադրբեջանի տնտեսությունում կազմել են 8 մլրդ դոլար, ներքին ներդրումները՝ 3.7 մլրդ դոլար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր նախարարների կաբինետի ընդլայնված նիստի ժամանակ, որը նվիրված է եղել 2016թ. սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Ռուսական ԶԼՄ-ների տվյալներն այն մասին, թե իբրև պարզվել են Սոչիում «Տու-154» ինքնաթիռի կործանման պատճառները, ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է։ Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն։
Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը:
Անկարայում Կարյաղդը փողոցը, որտեղ գտնվում է Թուրքիայում ՌԴ դեսպանատունը, ստացել է սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի անունը, RIA Novosti-ն հայտնել են Անկարայում ՌԴ դեսպանատնից։
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում բարբարոսաբար կոտրել են կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի արձանը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեքշաբթի հայտնել է անցած օրերին «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի 19 զինյալի ոչնչացման մասին։