Բաժիններ՝

Նյու Հեմփշիրը կարող է սեփական պատժամիջոցները սահմանել ՌԴ-ի դեմ

ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգը կարող է իր սեփական պատժամիջոցները սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան «ամերիկյան ժողովրդավարական համակարգին միջամտության»։

Այսպես, այդ նահանգի սենատոր Ջեֆ Վուդբերնը առաջարկել է կասեցնել կամ ամբողջությամբ դադարեցնել ռուսական օղու վաճառքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նահանգում ալկոհոլի իրացումը կարգավորվում է նահանգի իշխանությունների կողմից։
Ջեֆ Վուդբերնը հայտարարել է նաև հնարավորության մասին՝ օրենսդրական ճանապարհով ստիպել կենսաթոշակային հիմնադրամներին վերանայել ներդրումները ռուսական ընկերությունում։

Ավելի վաղ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել էր, որ վստահ է, որ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանվելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031