Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Բացի այդ, նա «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալներին ու նախագահի զինված կողմնակիցներին կոչ է արել իրենց ուժերը դուրս բերել Ադենից:
Լատվիայի Ազգային Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ Միջազգային Եվրոպական Շարժման երկօրյա գագաթաժողովը, որտեղ օրակարգում ընդգրկված էր նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:
Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսուա Օլանդի բանակցություններն անցել են պրագմատիկ ու կառուցողական ոգով:
Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսուա Օլանդի ցուցաբերած ակտիվության կապակցությամբ:
Ռուսաստանը գնահատում է Թուրքիայի հետ հարաբերությունները:
Այդ ուղերձներում հարգանք է ցուցաբերվում օսմանյան հայերի կրած կորուստների նկատմամբ և սրտանց կոչ է արվում կառուցել համատեղ ապագա:
Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է նաև Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսին` նշելով, որ նա Փարիզում հանդես է եկել «պատմական փաստերը խեղաթյուրող» հայտարարությամբ:
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ իր հայտարարությամբ Գաուկն «անտեսել» է թուրքական ծագում ունեցող և Գերմանիայի քաղաքացի հանդիսացող հարյուր հազարավոր մարդկանց կարծիքը:
Թուրքիայի տեսանկյունից այդօրինակ հայտարարություններն անընդունելի են:
Ես հավատում եմ, որ այն սարսափելի իրադարձությունները, որոնք Օսմանյան կայսրությունը կատարեց հայերի դեմ՝ ցեղասպանության հստակ օրինակ է»:
Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմամարդ երթին Ադամ Շիֆֆի հետ մասնակցել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում` Հարություն Փամբուկչյանը` Ձախ Հարութը:
Առաջին նախատատիկիս անունը Նարտուի Նարցիսյան էր, ով ինձ խնամել է մինչև ութ տարեկան, ուստի ես նրա հետ շատ երկար ժամանակ եմ անցկացրել: Նրա ողջ ընտանիքին ոչնչացրել են իր աչքերի առաջ. նրա ծնողներին, մեծ եղբայրներին և քույրերին գլխատել են: Կենդանի էին մնացել Նարտուին և նրա փոքր քույրը՝ Ալիսը, որի պատվին անվանակոչել են իմ փոքր քրոջը:
«Հայ-թուրքական հարաբերություններում Ռուսաստանի միջնորդությունը հույս չի ներշնչում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքական վերլուծաբան, թուրքական «Թարաֆ» օրաթերթի սյունակագիր ՉենգիզԱքթարը:
BBC-ն, The Guardian-ը և արտասահմանյան մի շարք այլ հեղինակավոր լրատվամիջոցներ վերջին մի քանի օրերին, մասնավորապես` այսօր, մի քանի հրապարակումներով անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Մոսկվայաբնակ գրող ադրբեջանցի Էդուարդ Բագիրովը 2013 թվականին, իր ձևակերպմամբ, «Մոսկվայի ադեկվատ ադրբեջանցիների անունից» ցավակցել էր հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության կապակցությամբ, ինչն Ադրբեջանում բացասական բուռն արձագանքների առիթ էր դարձել: Այս տարի ևս Բագիրովն արտահայտել է իր վերաբերմունքը՝ Facebook-յան էջում ցավակցական ուղերձ հրապարակելով:
«Թուրքիայի նկատմամբ ԵՄ ազդեցության լծակները նվազել են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և դրանց կարգավորման հարցում ԵՄ-ի դերակատարությանը: Նա նշեց, որ վերջին 9-10 տարիների ընթացքում նվազել է Թուրքիայի ցանկությունը՝ միանալ Եվրոպական միությանը, ինչն իր հերթին՝ նվազեցնում է հայ-թուրքական հարաբերություններին միջամտելու՝ ԵՄ-ի ազդեցությունը:
Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանական և թուրքական հաքերները ավարտել են #opGenocide օպերացիան։
2012-ի սկզբին էր, երբ 38 մարդկանց կմախքներ են հայտնաբերվել Դիարբեքիրի շրջանի Իչքալե կոչվող տեղամասում վերականգնողական աշխատանքների ժամանակ: Այն տարածքը, որտեղ հայտնաբերվել էին մնացորդները, Ւչքալեում Սարայքափի բանտի բակն էր, որը կառուցվել էր 1880-ականներին Սուլթան Աբդուլհամիթ 2-րդ-ի օրոք: Բանտը հայտնի է նրանով, որ 1915-ի գարնանն այնտեղ են աքսորել, ապա սպանել Դիարբեքրիրի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Ցեղասպանության հուշահամալիր այցելած նախագահներն ու պատվիրակությունները մեծ հարգանք են առաջացնում այդ երկրների հանդեպ: 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ ավելացնելով, թե ճիշտ չէ գնահատականներ տալ նախագահների ելույթներին, չնայած ամենամարդկայինն ու հուզականը Ֆրանսիայի նախագահի ելույթն էր:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման օրը Լիբանանի հայ համայնքի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ դուրս են եկել երթի Բեյրութի հյուսիսային հատվածում: Ակցիայի մասնակիցները կրել են հայկական դրոշներ և անմոռուկի պատկերով սպիտակ պաստառներ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հետևելով իր ղեկավար Էրդողանին, գրեթե մեկամյա դադարից հետո Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ բավական կանխատեսելի հայտարարություն արեց եւ ապրիլի 20-ին ցավակցություն հայտնեց 1915թ. Հայոց ցեղասպանության բոլոր սարսափները վերապրած օսմանահպատակ հայերի ժառանգներին:
«Այն ժամանակ, որ թուրքը ցեղասպանություն է ընդունել, մերոնք տեր չկանգնեցին: Նրանք պետք է մաքրեին, որ այսօր այս փաստերի դեմ չկանգնեին: Հիմա խելացի ձևով, եթե ճանապարհը բացեն, շարժ լինի, ամեն ինչ կլավանա ու նրանք իրենցից անկախ կթողնեն ու կգնան, մեր երկիրը կթողնեն մեզ»,- այսօր Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղապանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո 168.am-ին ասաց ազատամարտիկ, հրամանատար Աբոն՝ պատասխանելով հարցին՝ եթե Թուրքիան այդքան համարձակություն չունի Ցեղասպանությունը ճանաչելու, ինչպե՞ս կարող է Հայաստանը օգնել, որ ընդունի:
Մեր մոտեցումը հետևյալն է. երբ առևտրային-տնտեսական հարաբերություններն անցում են կատարում բարձր մակարդակի, մենք որոշում ենք կայացնում դեսպանատուն բացելու մասին:
«Հիշողության պարտականությունը խիստ անհրաժեշտ է՝ ապագան կառուցել շարունակելու համար և հատկապես, քանի որ ներկայիս սերունդն այսօր այս վերքերով է ապրում», – ընդգծել է գլխավոր քարտուղարը:
Հայն առաջինն էր, որ զոհվեց Արժանապատվության հեղափոխության ժամանակ:
Գերմանիայի արտգործնախարը համապատասխան փաստաթուղթն ուղարկել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Պուտինին՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Երևանում՝ մեր ժողովրդի կողքին լինելու համար: Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահին նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու օր առաջ իր ուղերձում, իսկ այսօր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ունեցած ելույթում այնպիսի խոսքեր հնչեցնելու համար, որոնք հուզեցին յուրաքանչյուր հայի հոգին:
Նույն նպատակով Ստամբուլում է գտնվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա տեղեկացրեց, որ ընկերակցության 100 հոգանոց պատվիրակությունը Լիբանանից` «Ոչ, պետք է չմոռանանք երբեք» խորագրով ուխտագնացությունով եկել է Հայաստան, եղել են Արևմտյան Հայաստանում, շրջել կոտորածների վայրերում, անմոռուկներ փակցրել Անիի ավերակներում, Մշո Առաքելոց վանքում, որ այսօր մզիկիթի է վերածվել, Արաքսի ափին շատ մեծ խնկարկություն են արել: Ախթամարի վանքում մասնակցել պատարագի, օդապարիկներ բաց թողել անմոռուկներով: