
Իսլանդիայում իշխող կոալիցիան կգլխավորի պահպանողական կուսակցության առաջնորդը

Իսլանդիայում ձևավորված կոալիցիոն կառավարությունը կգլխավորի պահպանողական Անկախության կուսակցության նախագահ 46-ամյա Բյարնի Բենեդիկթսոնը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Անկախության կուսակցությունը կոալիցիա է ձևավորել Բարեփոխումների և «Պայծառ ապագա» կուսակցությունների հետ:
Բենեդիկթսոնը մասնագիտությամբ իրավաբան է, իսկ կուսակցությունը գլխավորում է 2009թ-ից ի վեր: Նրա ղեկավարությամբ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրությունները 2009թ-ին, ինչից հետո նա ստանձնել է ֆինանսների նախարարի պաշտոնը:
Իսլանդիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2016թ-ի հոկտեմբերի 29-ին, որոնց արդյունքում պահպանողական Անկախության կուսակցությունը ստացել են ձայների մեծամասնությունը, որը սակայն բավարար չէր միայնական կառավարություն ձևավորելու համար: Երկրորդ տեղը գրավել են «Ձախ կանաչները», իսկ երրորդ տեղը «Ցանցահենների» կուսակցությունը: