«ԴԱԻՇ-ը կոչնչացվի». Օբամա
Պաշտոնից հեռացող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը կոչնչացվի։ Այդ մասին նա հայտարարել է Չիկագոյում իր հրաժեշտի ելույթում։
«Մենք ոչնչացրել ենք տասնյակ հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ Ուսամա բեն Լադենին։ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան, որը մենք գլխավորում ենք, ոչնչացրել է նրա պարագլուխներին և ահաբեկիչներից խլել տարածքների կեսը։ ԴԱԻՇ-ը կոչնչացվի, և նրանցից ոչ ոք, ով սպառնում է Ամերիկային, անվտանգության մեջ չի լինի»,- հայտարարել է Օբաման։
«Շնորհիվ ուսադիր կրող մեր տղամարդկանց և կանանց, հետախուզության աշխատակիցների, իրավապահ մարմինների և նրանց աջակցող դիվանագետների խիզախության, ոչ մի ահաբեկչական կազմակերպություն այս վերջին 8 տարում չի կարողացել հաջողությամբ պլանավորել և իրականացնել մեր հայրենիքի դեմ հարձակում»,- հայտարարել է Օբաման։